Սուսիկ-փուսիկ չենք մտնելու նորակառույց շենք.նորամուտը հանդիսավոր է լինելու

Spread the love
Սուսիկ-փուսիկ  չենք մտնելու նորակառույց  շենք.նորամուտը  հանդիսավոր  է լինելու

Դեռևս չկահավորված ուսուցչանոցում Կապանի համար 2 ավագ դպրոցի տնօրենը բարձր տրամադրությամբ է խոսում հետագա անելիքների մասին: Շենքի կառուցաման, նորոգման աշխատանքները գրեթե ավարտվել են, շինարարները արտաքին հարդարմանն են անցել: Իսկ մյուս խումբն էլ բակում կառուցվելիք արհեստական դաշտի հատվածն է սկսել , որի շուրջը բնական խոտածածկ կլինի:

«Այս դպրոցը հանրապետությունում եթե ոչ միակը, ապա եզակիներից կլինի ,-հպարտությամբ նշում է Լյուդվիգ Հարությունյանը:Երեխաները մեծ թենիսով զբաղվելու հնարավորություն կունենան: Բակում կառուցվելիք արհեստական խոտածածկը դրան է ծառայելու»:

« 450 սվորողների համար է կառուցված դպրոցը, առայժմ աշակերտների թվի սահմնափակումներ չունենք,-ասում է տնօրենը: Նախորդ տարի աշակերտների թիվը 390 էր , որից 90 շրջանավարտներ էին: Իսկ այս տարի արդեն 30-ից ավելի դիմումներ ենք ստացել: Ավագ դպրոցներում և հոսքերն են շատ և դասաժամերը: Խորացված ուսուցում է իրականացվում»,-ընգծում է տնօրենը , միաժամանակ ավելացնում, որ գնահատականները ընդունելության վրա չեն ազդելու:

Սուսիկ-փուսիկ  չենք մտնելու նորակառույց  շենք.նորամուտը  հանդիսավոր  է լինելու

Մանկավարժների կրճատման կամ ընդունման անհրաժեշտություն չի նկատվում: Գուցե աշակերտների թվի աճը ինչ-որ բան փոխի: Ինչ վերաբերում է նոր հաստիքներին, ապա փոփոխություններ կլինեն:

Իսկ յուրաքանչյուր հարկում տեղադրված տեսախցիկների , հակահրդեհային և ազդանշանային սարքերի տեսադաշտից ոչինչ չի վրիպի: Ինչ վերաբերում է գույքին՝ կավիճից սկսած ամեն ինչ նոր կլինի:

Ինչ վերաբերում է համար 6 և 1 դպրոցների տարածքները ազատելուն, կրթօջախի ղեկավարի խոսքով պաշտոնապես դուրս չեն եկել: Իսկ նորամուտը հանդիսվոր ենք տոնելու»,-ասում Լյուդվիգ Հարությունյանը.»Սուսիկ-փուսիկ չենք մնելու շենք»:

Եթե ոչ սեպտեմբերի 1-ին, ապա գոնե կեսերից համար 2 ավագ դպրոցի անձնակազմը նորակառույց շենք կտեղափոխվի:
Հերմինե Միքայելյան