Պարում ենք ավանդական պարեր

Spread the love
Պարում ենք ավանդական պարեր

Հայը աշխարհի որ անկյունում էլ լինի բավական է հնչի հայկական զուռնան ու դհոլը շուրջպարը պատրաստ է: Սա ոչ թե պարտականություն է, այլ հայեցի ոգի, որ ակամայից արթնանում է ազգային երաժշտություն լսելիս:

2,5 տարվա պատմություն ունեցող «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարը լինելով ծննդով կապանցի անտարբեր չանցավ բնօրրանի կողքով: Արդեն 2-րդ տարին է ծանոթ-անծանոթ կապանցիները հավաքվելով մի հարկի տակ սովորում են հայկական ավանդակա պարեր՝ թամզարա, յարխուշտա, ծաղկաձորի, կարնո քոչարի: Պարուսույցի նպատակն է ժողովրդի՝ հատկապես երիտասարդության մեջ ազգայինը սերմանել:

Պարում ենք ավանդական պարեր


«Այս պարերը մեր արյան մեջ են, սա մեր գենն է, որից հրաժարվել չենք կարող»,- կարծում է երիտասարդ պարուսույցը:

Գեղարվեստական ղեկավարը երիտասարդության շրջանում ակտիվություն է նկատում: Շատ ընդունակ են, կարևորը ձգտումն է մեծ: Եթե առաջի օրերին մի քանի հոգի էին մասնակցում, ապա հիմա մի քանի տասնյակ: Քիչ չեն նաև հանդիսատեսները և փոքրիկ մենապարողները,- նկատում է մասնագետը:

Պարային խումբը մարզկենտրոնում կլինի մինչև կիրակի: Հյուրերը ցանկանում են խաղողօրհնեքը դիմավորել կապանցիների հետ:

Լիլիթ Գևորգյան