Խոշոր վթարներ քաղաքի տարբեր թաղամասերում

Spread the love
Խոշոր վթարներ քաղաքի տարբեր թաղամասերում

Ամռան շոգ օրերին առավել քան երբևէ զգացվում է ջրի անհրաժեշտությունը: Դրանով հանդերձ վերջին օրերին քաղաքի տարբեր թաղամասերում կարճ ժամանակով դադարեցվում էր ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացնում են Հայջրմուղկոյուղու Կապան տեղամասից` պատճառը իրականացվող վերականգնողական աշխատանքներն են: Հնամաշ խողովակները տարբեր թաղամասերում վթարային իրավիճակ են ստեղծում:

Խոշոր վթարներ քաղաքի տարբեր թաղամասերում

Այս օրերին ջրմուղագործները մի շարք խոշոր վթարներ են վերացրել Հալիձորի, Բաղաբերդի, Շինարարների թաղամասերում: Չեն անտեսվում նաև փոքր վթարները: Աշխատանքներն իրականացնում են ըստ կարևորության, սակայն լինում են նաև դեպքեր, երբ դժվարություններ են առաջանում: Շինարարների 15 շենքի կոյուղատար խողովակը մոտ 2 շաբաթ է խցանվել է: Ընկերության աշխատակիցները մի քանի օր է փորձում են վերացնել:

Խոշոր վթարներ քաղաքի տարբեր թաղամասերում

Ընկերության տնօրենը նաև բնակիչներին խորհուրդ է տալիս չլսել բամբասանքներին և խուճապի չմատնվել: Ջրամատակարարումը երկար ժամանակով դադարեցվելու դեպքում բաժանորդները անպայման հայտարարությամբ կտեղեկացվեն այդ մասին: Իսկ նոր խողովակաշարերը շահագործելուց հետո, վստահեցնում է, կունենաք որակյալ ջուր, վթարներն էլ նվազագույնի կհացվեն:

Խոշոր վթարներ քաղաքի տարբեր թաղամասերում

Լիլիթ Գևորգյան