Այսուհետ անձնագրեր կունենան նաև խոշոր եղջերավոր անասունները

Spread the love
Այսուհետ անձնագրեր կունենան նաև խոշոր եղջերավոր անասունները

Անձնագրեր նաև խոշոր եղջերավոր անասունների համար։ Սա կատակ չէ։ Այսուհետ Կապանի վարչական տարածքում գտնվող խոշոր եղջերավոր անասունները կհամարակալվեն։ Կառավարության 2004 թվականի որոշմամբ հաստատվել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման կարգը։

Այսուհետ անձնագրեր կունենան նաև խոշոր եղջերավոր անասունները

Քաղաքապետարանի աշխատակիցները անասնատերերին խնդրում են աջակցել գործընթացին։ Իհարկե նաև ավելացնում են՝ այս ամենը հարկային դաշտի հետ որևէ առնչություն չունի։ Այս դեպքում ակնկալիքները այլ են։
1. Հնարավորություն կտան պատկերացում կազմել համայնքում առկա կաթնամթերքի և մսամթերքի ծավալների մասին։ 2. Հնարավորություն կստեղծվի անասունների շրջանում կազմակերպելու հակահամաճարակային միջոցառումներ։ Կանխարգելելու տարածված հիվանդությունները։
Այսուհետ անձնագրեր կունենան նաև խոշոր եղջերավոր անասունները

Սա նաև ուղղված է քաղաքում իրականցվող կանաչապատ տարածքները պահպանելուն։ Նախկինում բարձիթողի վիճակ էր տիրում, կենդանիների տերերին էլ դժվարություն էին գտնում, իսկ դրոշմակնիքներով հնարավոր կլինի հարցը շուտ կարգավորել,- կարծում է ծրագրերի բաժնի պետը։
Դա կօգնի նաև կանխելու քաղաքի ծայրամասային թաղամասերից անասունների մուտքը քաղաք, որը վնասում է կանաչապատ տարածքները, սնվում աղբամաններից, աղտոտում մայթերն ու փողոցները, ինչի համար քաղաքապետարանը սահմանել է տույժեր ու տուգանքներ։
Այսուհետ անձնագրեր կունենան նաև խոշոր եղջերավոր անասունները

Գործընթացը սկսվել է հուլիսի 20-ից։ Մոտ 1500 անասուններից 200-ը արդեն հաշվառվել է։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում Սպանդարյան, Լենհանքեր, Կավարտ, Արփիկ, Աշոտավան, Երկաթուղայինների նրբանցքներ թաղամասերում, ինչը մոտ մեկ ամսվա ընթացքում կավարտեն։ Պատասխանատուների խոսքով դրանք շարունակական կլինեն, հետագայում կհաշվառվեն նաև ձիերն ու այլ ընտանի կենդանիներ։

Այսուհետ անձնագրեր կունենան նաև խոշոր եղջերավոր անասունները

Լիլիթ Գևորգյան