Մի կաթիլ մեղր. անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Spread the love
Մի կաթիլ մեղր. անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Մեղրի օգտակարության մասին կարելի է երկար խոսել: Ցավոք տարին անբարենպաստ էր: Անցած տարվա համեմատ այս տարի ընդամենը 20 տոկոսով է բերք ստացվել,- ասում են մաղվաբույծները, եղանակային ցուրտ պայմանները, իսկ այնուհետև երաշտը մեծ քանակությամբ մեղր ունենալու հնարավորությունները նվազագույնի են հասցրել: Մեղուները չեն կարողացել անգամ իրենց ձմեռվա պաշարի 50 տոկոսը ապահովել:

Մի կաթիլ մեղր. անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Մի կաթիլ մեղր. անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Մեղվաբույծի խոսքով արդյունքը չնչին էր նույնիսկ մեղվափեթակները լեռնային և հովտային շրջաններ տեղափոխելուց հետո:

Մի կաթիլ մեղր. անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Մեղվի համար եղանակային անբարենպաստ պայմաններից բացի չարիք էր նաև վարատոզը: Այս փոքր տիզերը 13 օրը մեկ զարգանալով մեղվի ձվերի մեջ խանգարում են առողջ սերունդ տալուն: Մասնագետը խորհուրդ է տալիս շաբաթը մեկ 2-3 անգամ կատարել կանխարգելիչ սրսկումներ, ինչպես նաև կարծում է, որ հույսը չպետք է դնել միայն մեկ քիմիական դեղամիջոցի՝ պիպենի վրա, այն ևս պետք է փոխել մեկ այլ դեղամիջոցով և որ ամենակարևորն է սրսկումները ճիշտ ձևով կատարել:

Մի կաթիլ մեղր. անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Այնուամենայնիվ մեղվաբույծները հույսները չեն կտրում: Խորհուրդ են տալիս հիշել, որ հաջորդ տարին սկսվում է այսօրվանից: Օգոստոսին ձվադրված մեղուներն են մնալու զարգացման համար: Դա՝ արդեն գարնանը, ուստի արդյունքի հասնելու համար պետք է լավ աշխատել:

Մի կաթիլ մեղր. անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Լիլիթ Գևորգյան