12 օրում 27 հրդեհի դեպք Սյունիքում

Spread the love

12  օրում   27  հրդեհի դեպք  Սյունիքում


ԱԻՆ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս տարի հանրապետության մի շարք մարզերում հրդեհների աճ է նկատվել ՝ մասնավորապես չոր խոտածածկ տարածքներում: Ցուցանիշները հուսադրող չեն նաև Սյունիքում: Միայն Վերջին 12 օրվա ընթացքում մարզում 27 հրդեհի դեպք է արձանագրվել . գրեթե մեկ ամսվա տվյալ է սա:

Հրդեհային և տեխնիկակական անվտանգության տեսչությունում մտահոգված են. մեկ օրում վեց հրդեհը բնակիչներին ևս մտածելու տեղիք պետք է տա: Չհանգած ծխախոտի փոքրիկ մնացորդն անգամ եղանակային նման չոր պայմաններում հրդեհի պատճառ կարող է դառնալ: Թեթևակի քամին բավարար է ,որ վայրկյանների ընթացքում այն արագորեն տարածվի: Ապացույցներից մեկը օրերս Ներքին Խոտանանում բռնկված հրդեհն էր:

12  օրում   27  հրդեհի դեպք  Սյունիքում

Ծավալային առումով ամենախոշոր հրդեհը գրանցվել է Գորիսում՝ 40 հեկտար և Կապանի Նորաշենիք համայնքում՝ 15 հեկտար:
Իսկ Կապանի Շինարարների թաղամաս տանող աստիճանավանդակների խոտածածկ հատվածները այս օրերին հասցրել են մի քանի անգամ բոցավառվել: Սյունիքի համայնքը ևս բացառություն չէ,-ընգծում են տեսչությունում: Մարդու անփույթ ձեռագիրը նկատվում է նաև Բաղաբուրջի հուշահամալիրի հարակից տարածքում : Սակայն մինչ օրս դեռ չեն գտնվել և պատասխանատվության չեն ենթարկվել մեղավորները, — ասում են ոլորտի աշխատակիցները:

Չնայած հրդեհների քանակի աճին և բնակիչների շոգից դժգոհելուն ՝ ԱԻՆ հայպետ հիդրոմետի Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության համակարգող Ժորա Գևորգյանը շտապում է հանգստացնել՝ արտառոց ոչինչ չկա, օգոստոսյան եղանակն է, սնդիկի սյունն էլ կանգ է առնում 33 աստճանի վրա: Բացառությամբ ամսի յոթի և տասնմեկի՝ 35 էր: Միայն տեղումներն են բացակայում,-պարզաբանում է նա:
Իսկ օգոստոսի կեսերից օդի ջերմաստիճանը նույնիսկ երկուսից երեք աստիճանով կբարձրանա: Վերջին չորս տարվա ընթացքում առավել շոգ ամառ գրանցվել է 2011:
Հերմինե Միքայելյան