Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Spread the love
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը իր պաշտոնական առաջին աշխատանքային այցը կատարեց Սյունիքի մարզ: Այցելության նպատակն է տեղում ծանոթանալ մարզում առկա սպորտային խնդիրներին, գտնել լուծումներ։

Մարզկենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարարը ներկաներին առաջարկեց բարձրաձայնել իերնց հուզող հարցերը։ Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի հատակի հիմնանորոգումը քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի գլխավոր մասնագետ Դավիթ Դավթյանը այսօր հիմնախնդիր է համարում։ Այնտեղ կազմակերպվում են թե՜ մարզային, և թե՜ քաղաքային միջոցառումներ։ Նախարարի խոսքով 2015թ. կաշխատեն այդ հարցը լուծել իրենց հնարավորություններով։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Թե Կապանի, և՛ թե Քաջարանի մարզադպրոցների մարզիչներին մտահոգող խնդիրները հիմնականում նույնն էին՝ մարզագույքի բացակայություն, անմխիթար շենքային պայմաններ, ջեռուցման խնդիր: «Չնայած բազմիցս դիմել ենք տարբեր պատկան մարմինների, բայց ապարդյուն»,- ասում էին մարզիչները։
«Ծանոթ եմ խնդրին, վաղը անպայման լինելու եմ Քաջարանում։ Գործընթացը արդեն սկսվել է և 2014-ին կվերանորոգվի ձեր դահլիճը»,- ասաց նախարարը։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Վերջինիս խոսքով չնայած հասկանում է, որ աշխատավարձը քիչ է, պայմաններն էլ ոչ այնքան լավը, բայց պետք է շատ աշխատել լավ արդյունքի հասնելու համար: Մարզում պիտի ավելանա մարզիկների թիվը։ Մինչդեռ մարզիչները այն համոզմանն էին, որ ցուրտ ու անմխիթար պայմանները ստիպում են, որ ծնողները թույլ չտան երեխաներին այցելել պարապունքների։ Այս ամենին գումարվում է նաև ֆինանսական խնդիրը։

«Ինչպես կարելի է արդյունիքի հասնել, եթե մենք չենք մասնակցում միջազգային մրցումների, բայց շատ ենք ցանկանում»,- ասում է ավագ մարզիչ Օլգա Դունաևսկայան։ «Մեր նախարարությունը ֆինանսավորում է ֆեդերացիաներին, ֆեդերացիաներն էլ հավաքականներին։ Եթե դուք հավաքականում մարզիկներ ունեք ֆինանսավորվում եք, եթե ոչ, ապա դա մարզպետարանի ու քաղաքապետարանի հարցն է»,- այսպես պատասխանեց նախարարը։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Գաբրիել Ղազարյանը եղավ նաև Բաղաբուրջի հուշահամալիրում, այցելեց մարցադպրոցներ։ Սպորտի նախարարը կլինի նաև Քաջարանում, Գորիսում և Սիսիանում։

Լիլիթ Գևորգյան