«18 տարեկան մեր տղաների ցավը տանեմ «. Արթուր Մարտիրոսյան

Spread the love
"18  տարեկան մեր  տղաների  ցավը  տանեմ ". Արթուր  Մարտիրոսյան


«Մեր 18 տարեկան տղաների ցավը տանեմ». առաջին բանակային կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը զարմացած ու հիացած է առաջնագծում կանգնած երիտասարդ տղաների ճիշտ կողմնորոշմամբ: Ասում է սա 90-ականներին կռված տղերքին ավելի է ոգևորում: Անկախ տարիքից ու բնակվելու վայրից՝ բոլորի հիշողությունները թարմ են, մարտական ոգին էլ ՝բարձր:

«Մենք մեր գործը լավ գիտենք ու նաև լավ գիտենք թշնամու ձեռագիրը: Բայց որ դեռ 20 տարին չբոլորած մարտիկն է կռվի կանոններին այսչափ տիրապետում , չէի պատկերացնում», -ասում է փորձառու հրամանատարը:
Արցախյան պատերազմի բովով անցած մարտական ընկերների հանդիպման առիթը ու զրույցի թեման վերջին օրերի իրադարձություններն են՝ սկսած ադրբեջանական կողմի գործողություններից, վերջացրած Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումով :
«Ընդհուպ ԼՂՀ ենք կապվել, ասին անհրաժեշտություն չկա: Ընկերները, ովքեր զիված ուժերում են ծառայում, ասում են, որ պլանային գործողություններ են,արտառոց բան չկա:Իսկ թոշակի անցած պահեստազորի,ասենք հին կռվողների հետ կապը կա , մինչև Հոկտեմբերյան կապվել ենք,Կապանում էլ օրական մի քանի անգամ խոսում ենք: Ինձ էդքան նախագահների հանդիպումը չի հետաքրքրում,ինչքան բանակի մարտունակությունը: Եթե միասնական լինենք, կռիվ չի լինի»:

«Հայ ազգը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համախմբված է: Ցավոք, միմիայն նեղ պահերին է սա ավելի լավ երևում: Սոցիալական վիճակը զենք վերցնելուն երբեք չի խոչընդոտել,- ասում է : Առավել ևս հիմա, որ թվում էր՝ հակառակը կարող էր լինել»:

Վերջին օրերի սահմանում լարված իրադրությունը ստիպեց վերհիշել 90-ականները : Այսօր արդեն նախկին սխալները թույլ չենք տա, հիմա բանակի մարտունակությունը առավել բարձր է: «Դիրքում կանգնած զինվորն է սկսել մեզ քաջալերել , ոչ թե մենք»,-ասում է պատերազմական օրերից հայտնի «վարյանտ» մականունով հրամանատարը:
«Կարևորը զինվորը ֆիզիկապես առողջ լինի ու հրամանատարի ասածներին հետևի»,-վերջում ավելացրեց Արթուր Մարտիրոսյանը:
Ամիսներ առաջ թոշակի անցած զինվորականը մինչ օրս հետևում է իր ֆիզիկական պատրաստավածությանը, մարզումները չի դադարեցնում և պատրաստ է ցանկացած պահի զենք վերցնելու:
Հերմինե Միքայելյան