Որ մեկ էլ տեսար… գնացի, չեկա…

Spread the love

Խոսքերի հեղինակ՝ զոհված ազատամարտիկ Կարեն Դուրինյան
Երժշտ հեղինակ՝ Վահան Մանուկյան

Նվիրվում է Ազատ Ասոյանի, Արարատ Խանոյանի, Սարգիս Մովսիսյանի, Զորիկ Գեւորգյանի, Արամ Գրիգորյանի և նահատակված բոլոր հայ զինվորների վառ հիշատակին․․․

Ներիր ինձ , մայր իմ,
Որ զենքը ձեռքիս դարձա ֆիդայի,
Որ մի նոր դարդ էլ բերի քո սրտին,
Որ քունը տարա առանց այդ էլ քո անքուն աչքերի․․․

Ներիր ինձ , մայր իմ,
Որ տանջել եմ քեզ ծնված օրվանից,
Որ արցունքներիդ ակունքը դարձած՝
Իմ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ես պաշտպան դարձա․․․

Ներիր քո ՍՐՏԻՆ,
Որ մեկ էլ տեսար
Գնացի
Չեկա
Գնացի․․․
Չեկա․․․