Սյունիքում էր ՀՀ արդարադատության նախարարը

Spread the love
Սյունիքում  էր ՀՀ  արդարադատության նախարարը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Սյունիքում էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:Սյունիքը Վայոց ձորից հետո թվով երկրորդ մարզն էր, որտեղ նման ձևաչափով հանդիպում էր անցկացվում:Նպատակը մեկն էր՝ տեղեկանալ բնակչությանը հուզող խնդիրներին, հնարավորինս աջակցել դրանց լուծմանը:

Սյունիքում  էր ՀՀ  արդարադատության նախարարը

Շատ հաճախ ոչ բոլորին է հաջողվում կիլոմետրեր կտրել,հասնել մայրաքաղաք ու բարձրաձայնել դրանց մասին ,-լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց նախարարը:
Գորիսից հետո ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած աշխատանքային խումբը այցելեց Կապան: Սյունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանդիպում ոլորտի աշխատակիցների հետ, ապա քաղաքացիների ընդունելություն: Ապա հյուրերը այցելեցին Արծվաբույն տարեցների տուն: Մանրամասներին ծանոթացեք Սոսի հեռուստատեսության լուրերի վաղվա թողրկմանը:
Հերմինե Միքայելյան