Արձակուրդներին մոշ եմ վաճառում….

Spread the love
Արձակուրդներին  մոշ  եմ  վաճառում....

Կապանի Շահումյան փողոցում առաջին անգամ նկատեցինք տասնմեկամյա Սերոբ Մանուչարյանին: Հերթական բերքահավաքից էր գալիս : Սովորականի պես առավոտյան կանուխ ժամը հինգից մոր հետ անտառներում մոշ հավաքելու էին գնացել, ոտքով իջել քաղաք՝ վաճառելու: “Հաճախորդը ուր որ է պետք է մոտենա: Դույլը շուկայականից էժան ենք վաճառում” ,-ասում է տիկին Վիկտորյան, հազարհինգհարյուրով, դրա համար էլ առևտուրը երկար չի տևում :

Ամառվա այս եղանակին մոշը հիմնական եկամտի աղբյուրն է ,որից ստացված գումարով Սումգայիթից գաղթած կինը կարողանում է ընտանիքը պահել: Զրույցից պարզ դարձավ,որ ապրում են Կապանի Շղարշիկ թաղամասի բնության գողտրիկ մի անկյունում: Տան կահավորանքի , հակասանիտարական վիճակի ու պակաս-պռատից կինը պատմեց խոհանոցում հաց թխելիս,իսկ մոր օգնականը՝ Սերոբը, այդ ընթացքում հետրում էր,որ հացը չվառի:

Ժպտերես ու ոչինչ չպահանջող. Երկու բառով այսպես կարելի էր բնութագրել սոցիալապես ծանր ընտանիքում մեծացող տղաներին՝ տասնմեկամյա Սերոբին ու տասնվեցամյա Ռոմա Մանուչարյաններին: Ինչ վերաբերում է գիտելիքին, այս հարցում բախտները բերել է . մեծը Կապանի համար երեք կրթահամալիրում է սովորում,մյուսը թիվ հինգ հիմնական դպորցում: Երկուսն էլ սովորում ապրում ու գիշերում են կրթօջախներում, շաբաթ-կիրակի օրերին էլ գալիս տուն: Այն հարցին,թե արձակուրդը որտեղ կցանկանային անցկացնել, հնչեց տարբերակներից ամենահարազատը ՝տանը:

Արձակուրդներին  մոշ  եմ  վաճառում....

Տղայի մրոտ դեմքից ու ձեռքերից կարելի էր ենթադրել,որ ջրի խնդիր ունեն և ոչ միայն:Պարզվեց խողովկա չունեն ու խմելու ջուրն էլ հարևանից պլաստմասե տարաներով են կրում տուն: Այս օջախում այն ոսկու գին է. Չես կարող շռայլել: Կլոր տարին փայտե վառարանից ծուխ է բարձրանում, իսկ օրվա ընթացքում վաճառած երեք դույլ մոշը վաճառում,որ գոնե հագուս կամ անհրաժեշտ պարագաները գնեն: Իսկ տան հայրը շուկայում բեռբակիր է աշխատում:
Հերմինե Միքայելյան