Շահումյանցիներին նախանձելու առիթ կունենանք

Spread the love

Շահումյանցիներին նախանձելու  առիթ կունենանք

Շահումյանցիները շուտով հպարտանալու առիթ կունենան: Բնակարանների շոգից ազատվելու և ինչու չէ հանգստանալու միակ վայրը ՝ թաղամասի այգին նորոգման մեջ է: Կապանում իր մեծությամբ 2-րդ զբոսայգում կոմունալ ծառայության աշխատակիցները մի քանի օր է հողային աշխատանքներ են կատարում: Նախկին քաղաքպետարի օրոք նորոգված զբոսայգու ջրավազանը , ջրահեռցաման խողովակները աշխատակիցների խոսքով երկար ժամանակ է իրենց նպատակին չեն ծառայում,իսկ լուսամփոփներն էլ աղոտ էին կամ ընդհանրապես չէին լուսավորում:

Ինչ վերաբերւոմ է ճոճանակներին, դրանց մի մասը ճարդվել է, որոշները ապամոնտաժման կարիք ունեն, ինչը և պատրաստվում են անել ծառայության աշխատակիցները:

50-60մ երկարությամբ ջրագիծ է փոխվել:Կոմունալ ծառայության ճարտարագետ Վաչե Ասրյանի խոսքով դրանք խցանվել էին, իսկ լուսամփոփնեի թիվը ավելացրել ենք 8-ով, -սում է : Անցորդները պարզապես անհամբերությամբ են սպասում վերջնական տեսքին: Ծառայության աշխատակիցների խոսքով նոր խոտածածկը քաղաքապետարանի այգում եղածին չի զիջի:

Մոտ 5000 խորանարդ մետր հողատարածքը կոմունալ ծառայության աշխատակիցների ջանքերով մաքրվել է չորացած մոլախոտերից, օդանավակայանի հարակից տարածքից հող է բերվել թարմ խոտածածկի համար : Նստարանները ևս կթարմացվեն, իսկ արդեն գործող ջրավազանն էլ ավարտից հետո նոր երանգ կհաղորդի այգուն: Առանց այն էլ մարդաշատ այգում շուտով ճոճանակի ու նստարանի պայքար կլինի:
Նախաձեռնության մասնակիցները առայժմ դժվարացանում ասել,թե հաջորդը որը կլինի: Զբոսայգու նորոգման ծախսերը հոգացել էր Կապանի քաղաքապետարանը:
Հերմինե Միքայելյան