Հիշեցին Լիսբոն-5 տղաներին

Spread the love
Հիշեցին Լիսբոն-5 տղաներին

1983 թվականի հուլիսի 27-ը հայերի տոնացույցում իր յուրօրինակ տեղն է զբաղեցնում: Հենց այդ օրը Լիսաբոնում 5 մարտիկներ իրենց կյանքի գնով արդարությունը վերականգնելու պահանջով ու ցանկությամբ հարձակվեցին Թուրքական դեսպանատան վրա ,գրավեցին այն ու 3 ժամ հետո պայթեցին: Հայ քաջորդիների այդ արարքը ցնցեց ողջ աշխարհը և նրանց գործածը պատմության մեջ ամրագրվեց որպես սխրագործությունը:

Հիշեցին Լիսբոն-5 տղաներին

31 տարի է անցել. Լիսաբոնի տղաները գիտակցված մահով անմահացան :Նրանց հիշատակը փառաբանում ու խնկարկում ենք տարիներ շարունակ: Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված հուշ-երեկոյի հերոսները ևս Լիսաբոնի տղաներն էին: Ցուցադրված վավերագրական ֆիլմը ներկաներին հնարավորություն ընձեռեց իրականացված գործողությունների ամբողջական պատկերը տեսնեուլ:

Հիշեցին Լիսբոն-5 տղաներին

Հայրենիքից հեռո Լիբանանում ծնված հինգ հայորդիները իրենց մահով աշխարհին հիշեցրին 1915 դեպքերը և ինչպես պատմաբաններն են ասում նրանց գործողությունները ուղղված էին Ցեղասպանությունը ուրացող թուրքական պետության դեմ: 5 քաջորդիներից Սիմոն Յահնիյանի եղբայր Զարեհը իր ներկայությամբ պատվել էր միջոցառումը:

Հիշեցին Լիսբոն-5 տղաներին

Հուշ-երեկոյի բանախոսը՝ Արա Նախշքարյանը, ևս մեկ անգամ թերթելով պատմության էջերը ու թվելով մարտիկների անունները պարզ հարցադրմամբ պատասխանեց ,թե ովքեր էին նրանք ,որտեղից էին եկել և որն էր նրանց առաքելությունը այս կյանքում:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության Կապանի <<Ռոստոմ>> խումբի խմբապետ Նիկլայ Փարսադանյան ընդգծեց, որ իրենք գիտեն ումից պետք է օրինակ վերցնել։
Ներկաները Լիզբոն հինգի տղաների գործած սխրագործության մի մասնիկը իրենց հետ տուն տարան, Վաչեյի, , Սեդրակի, Սիմոնի, Սարգիսի ու Արայի լուսանկարի տեսքով:

ՆՄ