Երաժշտություն կա, որ ստամոքսի համար է, երաժշտություն կա, որ հոգու համար է.The Beautified Project

Spread the love
Երաժշտություն կա, որ ստամոքսի համար է, երաժշտություն կա, որ հոգու համար է.The Beautified Project

Հայկական ճանաչված «The Beautified Project» ռոք խումբը Կապանում էր: Ռոքի սիրահարների համար այս իրադարձությունը իսկական բում էր առաջացրել ու շատերն էին շտապել մշակույթի կենտրոն: Սիրված խմբի հայտնի ստեղծագործություննների առաջին իսկ ակորդներից դահլիճում հավաքվածների շրջանում ակտիվություն նկատվեց :

Հայաստանի միակ անգլալեզու ռոք խումբի աստղը 2005 թվականին ծագեց և այս կարճ ժամանակահատվածում կարողացավ իր առանձնահատուկ տեղը զբաղեցնել երաժշտության ասպարեզում։ Տղաները առաջին անգամ էին մենահամերգով Կապանում ։Համերգային ծրագրում տեղ էին գտել խմբի թողարկած 3 ալբոմերից ընտրված ստեղծագործություններ։ Հանդիսատեսի կողմից կատարումները շատ ջերմ ընդունվեցին , որոշ երգերի ժամանակ նույնիսկ ձայնակցեցին։

«The Beautified Project» միջազգային ճանաչում ունի։ Խմբի անդամները Անդրե Սիմոնյանը, Արմեն,Առլեն Շավերդյան երկվորյակ եղբայրները համոզված են՝ ռոք երաժշտությունը գնալով լայն տարածում է գտնում Հայաստանում իրենց հետևողներն էլ մեծ թիվ են կազմում։ Կապանում մենահամերգն էլ ասվածի վկայունն է, քանի որ այստեղ էին երկրպագուներից մեկի հրավերով։

«The Beautified Project» շատ անելիքներ ունի ու դեռ կզարմացնի իր երկրպագուներին։ Համերգին դահլիճը, ճիշտ է, լեփ-լեցուն չէր, իսկ նրանք, ովքեր առանց խմբին ճանաչելու էին համերգին եկել, հետո սոցցանցերում հասցրել էին թողնել իրենց հիացական մեկնաբանությունները։
ՆՄ