Աշխեն տատը դարձավ 100 տարեկան

Spread the love
Աշխեն տատը  դարձավ 100 տարեկան

Աշխատասեր ու ընտանիքին նվիրյալ մայր Աշխեն տատը տոնեց ծննդյան 100-ամյակը: Ուրախ առիթը համախմբել էր հարազատներին: Աշխեն տատին մեծարելու ու շնորհավորելու էր եկել նաև քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:Հոբելյարը համեստ կեցվածքով ընդունեց բարեմաղթանքներն ու իր հերթին ասաց. ապրում եմ ձեզանով:

Ուշադրությունից հուզված Աշխեն տատը հաճախ էր կրկնում, որ նեղություն է տալիս բոլորին, ինքը սովոր էր ամեն ինչ ինքնուրույն անել ու հույսը դնել իր վրա, բայց ինչպես ասում են ժամանակը իրենը արեց: Ճիշտ է շրջապատված է հոգատարությամբ ու ջերմությամբ:

Աշխեն տատը  դարձավ 100 տարեկան

Քաղաքապետը դատարկաձեռն չէր եկել ծաղիկներից բացի հոբելյարին հանձնեց նաև գործընկեր «Վեգա» կազմակերպության տրամադրած կենցաղային տեխնիկան:Հետաքրքրվեց Աշխեն տատի առողջությամբ , խոստացավ նաև 101 ամյակին այցելել ու շնորհավորել:

Աշխեն տատը 15 տարեկանում է ամուսանցել: Այդ ժամանակներում ասում է, դա ամուսնության համար վաղ հասակ չէր հիմա է, որ աղջիկները ուշ են ամուսնանում:Ընտրյալը իրենց նույն գյուղից Կաղնուտից էր: 2 զավակ է լույս աշխարհ բերել: Մեծ գերդաստանի սկիզբ է դրել 11 թոռ ,30 ծոռ ու 30-ից ավել կոռ ունի:

Աշխատանքի ծանրություն չի զգացել: Ամեն ինչ արել է, որ երեխաներին պահի: Ամուսնուն շուտ է կորցրել՝ աքսորել են ու մեն-մենակ է մեծացրել զավակներին:
Աշխեն տատը իրեն երջանիկ մարդ է համարում: Հպարտ է կարողացել դաստիարակել իրեն արժանի զավակաները ,որոնք էլ այսօր իրենց արժանի շարունակողներ են:
ՆՄ