Տիկնիկներ քաղաքի նախակրթարաններին

Spread the love
Տիկնիկներ քաղաքի նախակրթարաններին

Բրեմենյան երաժիշտները արկղում են հայտնվել: «Տիկնիկ» հասարակական կազմակերպությունից փախչելով թափառաշրջիկները հայտնվեցին Կապանի համար 1 նախակրթարանում: Փոքրիկների լավագույն բարեկամներ՝ սիրված հեքիաթի հերոսները տիկնիկների տեսքով են հյուընկալվել մանկապարտեզում:

Երեխաները շատ արագ ընկերացան սիրված հեքիաթի տիկնիկների հետ: Շտապեցին փորձարկել ու իրենց փոքրիկ ձեռքերին հագնելով դրանք սկսեցին խոսել ու խաղալ: Ամեն մեկն իր սիրելի կերպարը ընտրեց:

Տիկնիկները պատրաստվել են հատուկ երեխաների համար: Հայտնի հեքիաթների հերոսներին տեղում շունչ ու կերպարանք տալու սա առաջին փորձն է: Գրիշա Մարգարյանը վստահեցնում է, որ մտածել են անվտանգության մասին,քանի որ այդ տիկնիկիներով խաղալու են երեխաները:

Հեքիաթների բեմադրումը ուսումնական գործընթացի մի մասն է: Նախակրթարանը նոր տիկնիկների կարիք շատ ուներ: Տնօրենի խոսքով ընտրել են հենց Գրիմ Եղբայրների բրեմենյան երաժիշտները, քանի որ այստեղ հերոսները շատ են ու կարող են այդ նույն տիկնիկները օգտագործել նաև այլ բեմադրություններում:
Քաղաքի բոլոր նախակրթարանները առաջիկայում կհարստանան տիկնիկներով: Յուրաքանչյուր մանկապարտեզ ինքն է ընտրում, թե որ հեքիաթի հերոսներին է ցանկանում տեսնել իր հարկի տակ: Իսկ Կապանի համար 1 նախակրթարանը այնքան էր դուր եկել բրեմենյան տիկնիկներին,որ որոշեցին չհեռանալ:
ՆՄ