Վորլդ Վիժնի աջակցությամբ նորոգվում է Կապանի թիվ 13 հիմն. դպրոցի սանհանգույցներից մեկը

Spread the love
Վորլդ Վիժնի աջակցությամբ նորոգվում է Կապանի թիվ 13 հիմն. դպրոցի սանհանգույցներից մեկը

Կապանի համար 13 հիմնական դպրոցում նորոգման աշխատանքներ են սկսվել: Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության տարածաքային զարգացման գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ կրթօջախի սանհանգույցներից մեկը վերակառուցվում է: Վերակառուցվում, քանի որ տասնյակ տարիներ է անմխիթար լինելու պատճառով չէր շահագործվում:

Վորլդ Վիժնի աջակցությամբ նորոգվում է Կապանի թիվ 13 հիմն. դպրոցի սանհանգույցներից մեկը

Անհրաժեշտությունից ելնելով տնօրինությունը կարևորեց խնդիրը և արդեն իսկ սկսված շինարարական աշխատանքների ավարտից հետո սանհանգույցների թիվը դպրոցում կավելանա ևս մեկով :Անբարեկարգ վիճակը պատկերացնելու համար տնօրինությունը մեզ ուղեկցեց դպրոցում դեռևս պահպանվող մյուս երկու սանհանգույցները ,որոնք նույնպես փակ են ու չեն շահագործվում:

Վորլդ Վիժնի աջակցությամբ նորոգվում է Կապանի թիվ 13 հիմն. դպրոցի սանհանգույցներից մեկը

Շինարարական աշխատանքները իրականացանում է «ԷԴ Սյուն» ՍՊԸ-ն: Առայժմ բանվորները խորհրդային տարիներից մնացած հետքերն են քանդում:Պատերը խունացած են խողովակներն էլ` ժանգոտած: Մեկուկես ամիս անց ամբողջովին նորացված սանհանգույց կլնինի ու սեպտեմբերի մեկին էլ երեխաների կենցաղային պայմանները ավելի բարելաված կլինեն:

Վորլդ Վիժնի հետ համատեղ դպրոցը մի շարք ծրագրեր է իրականացրել: Ուսումնական ,արտաուսումնական շրջանակներում: Տրամադրել է խորհրդատվություն, իսկ աշակերտական խորհրդի սենյակը հարստացել է տեխնիկական միջոցներով: Նաև մեղուների տնտեսություն է հիմնվել:Շինարարարական առաջին ծրագիր էր և տնօրինությունը հույս ունի, որ այն շարունակական կլիենի:
ՆՄ