Կլոր-սեղան քննարկում սեռի հատկանիշով բռնության ենթարկված անձանց աջակցություն և ուղղորդում թեմայով

Spread the love
Կլոր-սեղան քննարկում սեռի հատկանիշով բռնության ենթարկված անձանց աջակցություն  և ուղղորդում թեմայով

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը կլոր- սեղան քննարկում էր հրավիրել Կապանում: Թեման «Սեռի հատկանիշով բռնության ենթարկված անձանց աջակցություն և ուղղորդում տրամադրելն էր: Նախաձեռնողները ծրագիրը ներկայացնելով իրականացված հետազոտությունների արդյունքները հրապարակեցին՝ փաստելով, որ երևույթը Հայաստանում առկա է ու լայն տարածում է գտնում: ՝

Հայաստանի կառավարությունը դեռևս 2010 թվականին առաջին անգամ ընդունեց «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագիրը: Կանխում, կանխարգելում և աջակցություն այս երեք հիմնական ուղղություններն է իր մեջ ներառում ծրագիրը:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի ,կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմինե Թանաշյանի խոսքով նախարարությունը այս ընթացքում մեծ փորձ է կուտակել խնդրի ուսումնասիրման վերաբերյալ և արդյունավետ աշխատանքի երաշխիքը համարում են համայնք, հասարակական կազմակերպություն և պետություն համագործակցությունը:

Կլոր սեղանի նպատակներից մեկը հենց մարզում առկա խնդիրների վերհանում է ու տեղի կարիքների գնահատումը կատարել, ոլորտի պատասխանատուների հետ: Կանանց մրցունակ դարձնելու և տնային տնտեսուհու կերպարից հանելու համար ծրագրի պատասխանատուները ցանկանում են կին առաջնորդների բացահայտել, ովքեր ինչու չէ կսկսեն քաղաքականության մեջ ընդգրկելվել:

Կանանց ցուցաբերվող աջակցությունը, գիտելիքների տրամադրման, հմտությունների զարգացման տեսքով կլինի: Կարիքների գնահատումից բխող եզրակացություններն էլ անպայման տեսդաշտում կլինեն:
ՆՄ