Ճամբարի հասցեն փոփոխվել է

Spread the love
Ճամբարի հասցեն փոփոխվել է

«Ծիածան» ամառային քրիստոնեկան ճամբարի մեկնարկին տարածաշրջանի գյուղական համայնքների ու հեռավոր թաղամասերի երեխաները անհամբերությամբ են սպասում:Վորլդ Վիժնի Կապանի տարածքային զարգացման գրասենյակը տարիներ շարունակ մեկ հարկի տակ է համախմբել փոքրիկներին և անմոռանալի ամառային հանգիստ պարգևել: Սովորաբար ճամբարի անցկացման վայրը անփոփոխ էր « Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունն էր ,սակայն, այս տարի փոքրիկներին հնարավորություն է ընձեռնվել վայելելու ամառային հանգիստը Հանքավանում:

Ճամբարի հասցեն փոփոխվել է

Առաջին հերթափոխի մեջ ընդգրկված երեխաները հուլիսի 10-ի առավոտյան արդեն ուղևորվեցին Հանքավան: 7 օր շարունակ շուրջ 80 ճամբարականները կմասնակցեն մի շարք խաղերի, արշավների ,մրցույթների: Վարդան Իվանյանի խոսքով «Զեփյուռ» հանգստյան տունը լիովին համապատասխանում է ճամբարի կազմակերպման պայմաններին: Երեխաները ապահոված կլինեն անհրաժեշտ ամեն ինչով:

Վորլդ Վիժնը մարզկենտրոնի մշտական գործընկերն է: Իրականացվող առողջապահական, շինարարական և մի շարք այլ ծրագրեր կյանքի են կոչվել հենց կազմակերպության շնորհիվ: Կապանի համար 5 և համար 13 հիմնական դպրոցներում, համար 2 նախակրթարանում շուտով գործի կանցնեն շինարարական խմբերը:

Այս ընթացքում կազմակերպությունը գործընկերների հետ նաև զբաղված Է նոր ծրագրերի քննարկմամբ ու մշակմամբ: Համայնքների կարիքները են գնահատում, սեպտեմբերին նախատեսում են ավարտել՝ հոկտեմբերից արդեն կսկսեն իրագործել։
ՆՄ