Գ. Նժդեհի հուշահամալիրի ջրային տարածքի մաքրման աշխատանքները սկսվել են

Spread the love
Գ. Նժդեհի հուշահամալիրի ջրային տարածքի մաքրման աշխատանքները սկսվել են

Օրեր առաջ էինք անդրադրձել Գ. Նժդեհի հուշահամալիրի ջրային տարածքի անհրապույր տեսքին։ Այսօր պատկերն այլ էր։ Մոտ մեկ շաբաթ է կոմունալ ծառայության աշխատակիցները ջրավազանում և դրա հարակից տարածքում իրականացնում են մաքրման աշխատանքներ։

Գ. Նժդեհի հուշահամալիրի ջրային տարածքի մաքրման աշխատանքները սկսվել են

«Ավազանի ջուրը հավաքվում է գետից և եղանակները փոխվելուն պես կրկին տիղմով ու ավազով է լցվում և աշխատանքի արդյունքը չի երևում»,- ասում է աշղեկը։ Սակայն հույս ունեն, որ մինչև շաբաթվա վերջ հնարավոր կլինի ջրավազանը լիքը տեսնել։ Եթե աշխատակիցները սպասելու ժամանակ ունեն, ապա այս երեխաները ինչպես երևում է անհամբեր են։ Անգամ պղտոր ջուրը և փոքր տարածքը նրանց չի խանգարում լողալու համար։

Գ. Նժդեհի հուշահամալիրի ջրային տարածքի մաքրման աշխատանքները սկսվել են

Եթե մինչ այս կենտոտ լինելով էր պատճառաբանվում ավազանի դատարկ լինելը, այժմ եղանակն է կամակորություն անում։ Դե ինչ մնում է հուսալ, որ այս անգամ եղանակը իր չարաճճիությամբ կապանցիներին հուսախաբ չի անի։

Լիլիթ Գևորգյան