Արդեն 2-րդ տարին է Կապանի համար վեց հիմնական դպրոցի ջերմոցը բերք է տալիս

Spread the love
Արդեն 2-րդ տարին է Կապանի համար վեց հիմնական դպրոցի ջերմոցը բերք է տալիս

Ուսումնական տարին ավարտվել է աշակերտների, բայց ոչ ուսուցիչների ու դպրոցական անձնակազմի համար: Կապանի համար վեց հիմնական դպրոցում կրթական տարին ամփոփելուն զուգահեռ այստեղ կարելի է ասել գյուղատնտեսական հոգսերով են դեռևս ապրում: Ջերմոցային տնտեսության բերքը պետք է հավաքել ,զուգահեռ նաև նոր սածիլներ տնկել:

Անցած ուսումնական տարում լոլիկ են աճեցրել աշակերտներ,այս տարի էլ վարունգ: Տնօրեն Մարինե Դավթյանը խոստովանում է, որ աշակերտները խնամքով մշակում են ջերմոցը ու մեծ ոգևորությամբ են ինտեգրվել աշխատանքներին: Ջերմոցի բերքից ստացված 2 տարիների արդյունքները գոհացուցիչ են եղել:

Ջերմոցային տնտեսությունը ստեղծվել է Վորլդ Վիժնի աջակցությամբ: Աշակերտների ներկայացրած ծրագրի արդյունքում: Ամեն տարի մեկ բաջարաբոստանային մշակաբույս են մտադիր ցանել ու համեմատել ստացված բերքից գոյացած եկամուտները:

Դպրոցում նաև թռչնանոց է ստեղծվել, երեխաները մեղվաընտանիքներ, թութակներ ու ծովախոզուկ են պահում:
ՆՄ