Կապանի «Ազատամարտ» կոմիտեն 21 տարվա պատմություն ունի

Spread the love
Կապանի "Ազատամարտ" կոմիտեն 21 տարվա պատմություն ունի

Կապանի «Ազատամարտ» կոմիտեն 21 տարվա կենսագրություն ունի: 1993 թվականից սկսելով իր գործունեությունը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Զոված,վիրավոր , անհայտ կորած ազատամարտիկների ու նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով ստեղծված կոմիտեն մշտապես իր առաքելությունը կատարելու համար ոչինչ չի խնայում: «Տարաբնույթ հարցերով են կոմիտեին դիմում»,- ասում է նախագահ Խորեն Հարությունյանը հնարավորության սահմաններում աջակցում են ,ձգտում են ոչ մի դիմում չմերժել :

«Ցանկացած օժանդակություն էլ տեղին է ու նպատակային»,- ասում է Խորեն Հարությունյանը: Խոցելի խմբերից մեկի հետ են աշխատում են, որոնք մշտական օգնության կարիք ունեն: Համագործակցությունը մարզային իշխանությունների հետ շատ սերտ ու մարզպետի ուշադրության կենտրոնում է կոմիտեի իրականացրած աշխատանքը:

Կոմիտե ներկայացվող դիմումների մեծ մասը առողջական խնդիրներին է վերաբերում, 2-րդ տեղում երեխաների ուսման վարձերն են: Նախագահի խոսքով, իհարկե, ընթացիկ խնդիրներ էլ են լինում:

Կոմիտեն ցանկանում է վերականգնել նախկինում իրականացրած ծրագրերից մեկը՝ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ծննդյան տարեդարձերը նշելու ձևավորված բարի ավանդույթը: Հովանավորների առկայության դեպքում եկող տարվանից կսկսեն:
ՆՄ