ԿԲԿ Շտապօգնության ծառայությունը օրական 20-ից ոչ պակաս կանչ է գրանցում

Spread the love
ԿԲԿ Շտապօգնության ծառայությունը օրական 20-ից ոչ պակաս կանչ է գրանցում

Օրական 20-ից ոչ պակաս կանչ է գրանցում Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը։ Շոգերի գրոհելուն պես մարդկանց առողջական վիճակը տեղի է տալիս։ Սակայն ի տարբերություն նախորդ տարիների, օրեցօր հիվանդների տարիքային շեմն իջնում է։ Երիտասարդներն այսօր ավելի խոցելի են։

«Հիմնականում ալերգիկ, հիպերտոնիկ կրիզների, հանկարծամահության դեպքեր են, որ վերջին ժամանակներս ավելի ջահել տարիքայինների մոտ է լինում»,-ասում է հերթապահ բուժքույր Ամալյա Մարտիրոսյանը։

Կանչերը շատ են, հերթապահող մեքենան մեկը, բայց հարկ եղած դեպքում տնից էլ են օգնության հասնում, տեղափոխում կամ առաջին բուժօգնություն ցուցաբերում ։ Բուժքույրն ասում է, միևնույն է , աշխատանքի բարդությունները չպատկերացնելով դժգոհողներ լինում են, բայց իրենք իսկապես ջանք չեն խնայում րոպե առաջ օգնության հասնել։

Արևահարություններից և շոգից խուսափելու համար բուժքույրը խորհուրդ է տալիս ժամը 10-ից 4-ը դրսում չմնալ։ Հենց այդ ժամերին են արևի ճառագայթներն իրենց սև գործը տեսնում։ Կարևոր է նաև գանգատի դեպքում ժամանակին բժշկի դիմելը, մարդիկ սովոր են այնքան սպասել, որ դանակը ոսկորին հասնի և նոր խուճապի մատնված օգնության դիմեն։

Արևահարությունից և շոգից խուսափելու համար բուժքույրը խորհուրդ է տալիս ժամը 10-ից 4-ը դրսում չմնալ։ Հենց այդ ժամերին են արևի ճառագայթներն իրենց սև գործը տեսնում։ Կարևոր է նաև գանգատի դեպքում ժամանակին բժշկի դիմելը, մարդիկ սովոր են այնքան սպասել, որ դանակը ոսկորին հասնի և նոր խուճապի մատնված օգնության դիմել։

«Շատ ենք տեղափոխում հիվանդանոց, որովհետև մեզ դիմում են ամենավերջին կետում, ժամանակին չեն դիմում և բարդություններ են առաջանում։ Բայց անում ենք ամեն ինչ, առաջին օգնություն ցուցաբերում և անհրաժեշտության դեպքում տեղափոխում հիվանդանոց»,-ասում է բուժքույրը։

Օրգանիզմի գերտաքացումից , սրտանոթային համակարգի հիվանդագին դրսևորումներից խուսափելու համար հետևեք բժիշկների խորհուրդներին, իսկ սնդդային թունավորումներից զերծ մնալու համար խնամքով լվացեք մրգերն ու բանջարեղենը,ասում են բժիշկները։

Մարգարիտա Մանուկյան