Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ կապանցիները

Spread the love
Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ կապանցիները

Ամառն արդեն ամբողջությամբ իր տարերքի մեջ է։ Ժամանակ առ ժամանակ տեղացող անձրևն անգամ չի մեղմում տապը։ Այդուհանդերձ շատերն են անհամբեր սպասում ամռան գալուն, քանի որ հենց այս եղանակին են նախընտրում կազմակերպել իրենց հանգիստը։ Ինչպես տեղեկացանք ուղևորափախադրումներ իրականացնող ընկերություններից, այս տարի հանգստի մեկնող ուղևորների թիվը բավականին նվազել է, ինչը պայմանավորված է ֆինանսական գործոնով։ Բնակիչներիը մատչելիության համար նախընտրում են ավտոբուսներով ուղևորափոխադրումը, հիմնականում ՌԴ, նաև Դուբայ, Վրաստան Թուրքիա։

Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ կապանցիները

Կապանցիներից շատերը չնայած խուսափեցին տեսախցիկի առջև խոսելուց, անյուամենայնիվ ոմանք պատասխանեցին, թե որտեղ են պատրաստվում անցկացնել հանգիստը։ Չնայած գերադասում են ծովափնյա հանգիստը, բայց վերջին տարիներին ավելացել են Հայաստանում հանգստացողները, քանի որ հարցվածների խոսքով օգտվում են սոցփաթեթներից, որոնք ներառում է միայն Հայաստանի և ԼՂ-ի հանգստյան գոտիները, դրանից բացի այստեղ գները ավելի մատչելի են։

Ցավոք սրտի ամռան օրերի թեժացմանը զուգընթաց թեժանում են նաև հանգստյան գոտիների գները և շատերի համար հանգիստ ասվածը երազանք է մնում։ Այնպես որ քիչ չէ նրանց թիվը, ովքեր բավարավում են բնության գրկում ժամանակ անցկացնելով։

Լիլիթ Գևորգյան