Տուբերկուլյոզը բուժելի հիվանդություն է

Spread the love

[img=left]http://www.tert.am/g_image.php?id=169723&tmb=3[/img]

Կարծիք կա, որ տուբերկուլյոզը աղքատների հիվանդություն է։ Այս վարակիչ հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Սկզբնական շրջանում արտայտվում է թեթև հազով, այնուհետև խորանալով հիվանդը զգում է թուլություն, ակտիվանում են խորխարտադրությունը, քրտնարտադրությունը։ Հիվանդը սկսում է նիհարել։ Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև սոցիալական վատ պայմանները։ Ինչպես նշում է մասնագետը մարդկության 90 տոկոսը վարակված է տուբերկուլյոզային ցուպիկով, բայց բոլորը չէ որ հիվանդանում են։

Շատերի մեջ արմատավորվել է այն կարծիքը, որ տուբերկուլյոզը անբուժելի հիվանդություն է։ Այնինչ մասնագետները պնդում են հակառակը, նշելով որ պարզապես երկարատև բուժում է անհրաժեշտ՝ մոտ 6 ամիս։
Հիմա տուբերկուլյոզով եթե հիվանդանում է 100 մարդ, նրանցից 95-ը 100 տոկոսով առողջանում են,- ասում է բժիշկ Ռաֆիկ Քոսակյանը։

Բժշկի խոսքով անցած տարվա համեմատ, այս տարի հիվանդների թիվը աճել է։ Վիճակակգրությունը ցույց է տալիս, որ այն առավել հաճախ հանդիպում է 18-40 տարեկան տղամարդկանց շրջանում։

Լիլիթ Գևորգյան