Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում

Spread the love
Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում

«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության բժշկական կենտրոնում անսովոր իրարանցում էր: Աշխատանքային առօրյան փոքր-ինչ խաթարվել էր: Ձեռնարկության աշխատակիցները անձը հաստատող փաստաթղթով ներկայանում էին ընդունարան ,լրացնում հարցաթերթիկ,կշռվում, չափում արյան ճնշումը ,ստուգում հեմոգլոբինի մակարդակը. այս բոլոր քայլերից կարելի է ենթադրել կամավոր արյունատվության ակցիայի են եկել:
Նախապես երեք տասնյակից ավելի աշխատակիցներ էին ցուցակագրվել կամավոր դոնոր դառնալու համար ,սակայն եղան դեպքեր, երբ օրինակ մեկի մարմնի զանգվածը չէր համապատասխանում,մյուսի ճնշումն էր բարձր : Համենայն դեպս, կազմակերպիչները մտադիր են նման միջոցառումները պարբերաբար դարձել և դուրս մնացողներ չեն լինի:

Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում

Կադրերի բաժնի ավագ մասնագետ Արմինեն ,թեպետ ցանկություն էր հայտնել արյուն հանձնելու , սկզբում վախենում էր: Բայց, ինչպես ասում են, եթե մի բան շատ ես ցանկանում հաղթահարում ես բոլոր վախերդ ու Արմինեի դեպքում էլ նույն եղավ: Դարձավ օրվա առաջին դոնորը:
ՍԻնքրոն

Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում

Անհայտույց, կամավոր դոնոր դարձած աշխատակիցները սահմանված չափաբաժին` 250 գրամ արյունը հանձնելուց հետո, խոստովանում էին, որ ամեն ինչ անցավ է կատարվում առավել ոգևորված էին որ իրենց արյունը ինչ որ մեկի կյանքը կարող է փրկել:Տնօրինությունն էլ նախաձեռնությունը ու կամավորությունը խրախուսելու համար դոնոր դարձած աշխատակիցներին շնորհակալագրեր հանձնեց :
ՆՄ