Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Spread the love
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

«Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի, լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի, մսագործ էլ, ատաղձագործ, հանցագործ էլ կլինեի, թե թատրոնի չափ սիրեի»։ Այսպես է պատասխանել հայազգի մեծանուն դերասան Ֆրունզե Մկրտչյանն այն հարցին, թե ինչով կզբաղվեր, թե դերասան չլիներ։ 1930 թ․հուլիսի 4-ին Գյումրիում է ծնվել ժողովրդի կողմից Արևի աստծո անունով կնքված Մհերը, և արդեն 10 տարեկանից դերասանը աստիճանավանդակներին վարագույր էր կապում և իրենց հարևաններին ուրախացնում փոքրիկ ներկայացումներով։ Հենց այդպես էլ նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերն են տպավորվում, մնում հիշողության մեջ, դառնում հայկական ֆիլմադարանի առաջատարները։

Կատակերգական դերերի գերակշռումով այդքան դրամատիկ լինելը կարծես ճակատագիր էր արտիստի համար։ Դժբախտ անձնական կյանքը դերասանին ավելի թախծոտ էր դարձնում, բայց այդ ողբերգությունը խորքում էր՝ իսկ էկրանին միայն ուրախություն։

Քչերը գիտեն օրինակ, որ հայտնի Միմինո ֆիլմում սցենարից դուրս հենց Մհերի միտքն է եղել ավելացնել հայտնի պարի դրվագը, դատարանի հատվածի խոսքն ամբողջապես իմպրովիզացիա էր։ Առավել սիրվածներից է «Տղամարդիկ» ֆիլմում ամուրի և թեթևսոլիկ Սուրենի կերպարը։
Հայկական կինոյի այցեքարտը դարձած արտիստի մասին խոսել կարելի է անվերջ։ Ֆրունզե Մկրտչյանը իր բազմաշնորհ էությամբ դաջված է հայկական ֆիլմաշխարհի և ողջ հայության հիշողությունում։