Կլոր սեղան քննարկում անչափահաս, իրավախախտ երեխաների խնդիրների վերաբերյալ

Spread the love
Կլոր սեղան քննարկում անչափահաս, իրավախախտ երեխաների խնդիրների վերաբերյալ

«Երեխայակենտրոն արդարադատության խթանում և հանցագործության կանխարգելում» ծրագրի շրջանակներում ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը կլոր սեղան քննարկում էր նախաձեռնել մարզկենտրոն Կապանում: Մասնակիցները ուսումնական հաստատությունների, ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցներ էին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մի խոսքով երեխաների խնդիրներով զբաղվող կառույցների անդամներ:
Նախաձեռնորղները շահագրգիռ կառույցներին համախմբելով փորձում են վեր հանել բոլորի ռեսուրսներ, քանի որ ինչպես իրենք են, ասում շատ դեպքերում աշխատանքը արդյունավետ չի ստացվում մի պարզ պատճառով. անտեղյակ են լինում մեկը մյուսի իրականացրած գործունեությունից կամ մատուցած ծառայությունից : Սյունիքում կան հասարակական կազմակերպություններ, որոնք դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կողքին են, սակայն Ալվարդ Սարգսյանի կարծիքով խնդիրը բազմակողմանի հասկանալու համար նման հանդիպումների անհրաժեշտություն է զգացվում:

Ծրագիրը ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը իրականացնում է ԵԱՀԿ-ի հետ համատեղ: Կլոր սեղանի մասնակիցները իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերի մասին բարձրաձայնեցին, խոսեցին խնդիրներից: Կապանում օրինակ 6 իրավախախտ անչափահասների գործեր այժմ բաժնի ուշադրության կենտրոնում են: Հանցագործությունները տարբեր բնույթի են:

Անչափահաս, իրավախախտ երեխաները Կապանի մանկական կենտրոնի լավագույն բարեկամներ են : Այստեղ ոստիկանությունից ուղորդված երեխաներ են գալիս ու ստանում տարբեր կարգի խորհրդատվություններ : Տնօրեն Մայա Միրզոյանը ներկայացնելով խնդիրները մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մասնագետների վերապատրաստման հարցին:

Ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների տեսուչի խոսքով Գորիսում պատկերը ավելի մտահոգիչ է: Ուսումնական հաստատությունների պակաս կա` մեկ հատուկ դպրոց է գործում, այն էլ փակման վտանգի առջև է կանգնած:
Ծրագրի արդյունքում միջթիմային համագործակցությունը կընդլայնվի, կստեղծվի ռեսուրսների ձեռնարկ և կքարտեզագրվեն ծառայությունները: ՆՄ