Կապանի ՔՈՓ թիմը պատրաստ է ապահովել տարածաշրջանի բնակիչների անվտանգությունը տարերային աղետների ժամանակ

Spread the love
Կապանի ՔՈՓ թիմը պատրաստ է ապահովել տարածաշրջանի բնակիչների անվտանգությունը տարերային աղետների ժամանակ

Հայաստանը ևս մեկ քայլ առաջ է կատարում՝ սեյսմիկ ռիսկը նվազեցնելու նպատակով և դա պայմանավորված է Շվեյցարիայի զարգացման համագործակցության գործակալության և Արտաքին իրավիճակների նախարարության կողմից Հայաստանում ստեղծված քաղաքային որոնողափրկարարական թիմերի ստեղծումով։ Ամբողջ հանրապետությունում ստեղծված երեք թիմերից մեկը Սյունիքում է, որը շուրջ մեկ տարի է ինչ կազմավորվել է։ Թիմն այս օրերին ներքին որակավորման վարժանքի էր մասնակցում երկրաշարժ թեմայով։ Վարժանքի մասնակիցները նոր գիտելիքներով և սարքավորումներով պետք է ապացուցեին , որ համապատասխանում են ՄԱԿ-ի Որոնողափրկարարական օպերացիաների հարցերով միջազգային խորհրդատվական խմբի՝ Ինսարագի չափորոշիչներին։

Շվեյցարացի մասնագետները, որոնք հետևել են ողջ ընթացքին , գոհ են Կապանի ՔՈՓ թիմից։ Բայց թերություններ և անելիքներ դեռևս շատ կան։ Ըստ մասնագետների անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ, թե ինչ խնդիրներ, թերություններ կան և արդեն որոշել դրանց լուծման ուղիները։ Այնուամենայնիվ, ըստ մարզային փրկարարական վարչության պետի,վարպետության այս սանդղակը ևս գոհացուցիչ է։

47 փրկարարներից կազմված Կապանի ՔՈՓ թիմը պատրաստ է ապահովել տարածաշրջանի բնակիչների անվտանգությունը տարերային աղետների ժամանակ։

Լուսանկարը՝ mes.am-ից