Բազե-2014 -ի հայտագրման փուլը սկսվել է

Spread the love

Բազե-2014 -ի հայտագրման փուլը սկսվել է

Սկսվել է «Բազե» 2014 համահայկական երիտասարդական հավաքի նախընտրական փուլը: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ: Նախընտրական փուլը հաղթահարողները օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում կմասնակցեն «Բազե» 2014-ին: Սյունիքի մարզից պետք է ընտրվեն 9 մասնակիցներ, ներառյան ղեկավարը: Խմբում պետքէ լինի առնվազն 4 աղջիկ:

Բազե-2014 -ի հայտագրման փուլը սկսվել է

Երտասարդները համախմբվելով եռագույնի ներքո իրենց ուժերը կչափեն ինտելեկտուալ խաղերում, մարզական, մշակութային մրցույթներում, կմասնակցեն հանդիպումների:

Բազե-2014 -ի հայտագրման փուլը սկսվել է

Հավաքը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Կազմակերպիչները այսպիսի ծրագրով նպատակ ունեն ստեղծել բարեկամական և մրցակցային մթնոլորտ, որտեղ Հայաստանի և Սփյուռքի տարբեր վայրերից ժամանած երիտասարդները հնարավորություն կստանան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ:

Բազե-2014 -ի հայտագրման փուլը սկսվել է

Սյունիքն այս տարի հանդես կգա նարնջագույն ճակատում:

Լիլիթ Գևորգյան