Գիրք կարդացողները ավելացել են

Spread the love
Գիրք կարդացողները ավելացել են

Շատերն են գերադասում հանգստանալ ամռան ամիսներին։ Ոմանց համար էլ գիրք կարդալու ամենահարմար ժամանակն է արվա այս եղանակը։ Այս օրերին գրադարաններում ակտիվություն է նկատվում։ Հատկապես ավելանում են դպրոցական և ուսանող ընթերցողները։ Վերջին տարիներին Կապանի մարզային գրադարանից ակտիվորեն օգտվում են նաև հյուրերը, ովքեր հիմնականում կարդում են արտասահմանյան գրականություն կամ հայ հեղինկաների ստեղծագործությունները, իհարկե օտար լեզուներով։ Իսկ մեր կապանցի ընթերծասերները նախընտրում են թարգմանական գրքեր։ Կարդում են ինչպես դպրոցում հանձնարարված, այնպես էլ սիրած հեղինակների ստեղծագործություններ, երբեն էլ հետևում գրադարանավարների խորհուրդներին։

Հիմնականում փորձում ենք բավարարել ընթերցողների պահանջը, ասում են աշխատակիցները,- եղել են նաև դեպքեր, երբ մեր անձնական գրադարանից ենք գրքեր հատկացրել։ Վերձիններս նշում են, որ նախորդների համեմատ այս տարի ընթերցողների թվի աճ է նկատվում։ Գրադարանը տարեց ընթերցողների պակաս ևս չի նկատում։

Մարզային գրադարանը ունեցածով չի սահմանափակվում։ Մոտ 40 կտոր գրքով ավելացավ գրականության ցանկը։

Լիլիթ Գևորգյան