Ընտանիք հասկացությունը Կառլեն Թադևոսյանի տեսանկյունից

Spread the love
Ընտանիք հասկացությունը Կառլեն Թադևոսյանի տեսանկյունից

Կառլեն Թադևոսյանը Սյունիքի մարզային գրադարանում գործող ամերիկյան անկյունում բանավեճի էր հրավիրել 15-16 տարեկան աղջիկների ու պատանիների: Քննարկման առարկան ընտանիքն էր և դրա հետ կապված ցանկացած հարց ,համենայն դեպս, բանախոսը պատրաստ էր պատասխանելու երեխաներին հուզող յուրաքանչյուր հարցի: Կլոր սեղանի շուրջ հավաքվածները նախ Կառլեն Թադևոսյանի պատմական անդրադարձը լսեցին ընտանիքի ձևավորման նախապատմության մասին:
2014 թվականը ՄԱԿ –ի որոշմամբ ընտանիքի տարի է համարվում,- ասում է Կառլեն Թադևոսյանը:Տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում և մարզային գրադարանում գործող «Երիտասարդ ընտանիք\’\’ ակումբը չէր կարող անմասն մնալ:
1982թվականից է ակումբը գործում: Նախագահի հավաստմամբ հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպել` խորհրդային տարիներին առավել շատ ու բազմաբովանդակ: Խոստովանում է, որ նույնիսկ իրենց համաձակությունը ժամանակին խոսակցությունների առիթ է դարձել:
Ինչևէ, կլոր սեղանի շուրջ համախմբված աղջիկները որևէ հարց չքննարկեցին:Խոսողը հիմնականում Կառլեն Թադևոսյանն էր `տեսակետ հայտնողը նույնպես: