Կապանում հանդիսավորությամբ բացվեց «Պրինց\’\’ հյուրանոցային համալիրը

Spread the love
Կապանում հանդիսավորությամբ  բացվեց "Պրինց'' հյուրանոցային համալիրը

Ժամանակակից ճարտարապետական լուծումներով` նոր հյուրանոցային համալիր է կառուցվել Կապանում: 2012 թվականի օգոստոսի մեկից սկսված շինարարական աշխատանքները արդեն ավարտվել են և «Պրինց» հյուրանոցային համալիրը հուլիսի 1-ին իր հյուրընկալ դռները բացեց այցելուների առջև: Նորակառույցի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին և հյուրանոցային համալիրի տնօրեն Էդգար Հակոբյանին:

Կապանում հանդիսավորությամբ  բացվեց "Պրինց'' հյուրանոցային համալիրը

Հյուրանոցային համալիրը կառուցվել է Ռուսաստանում բնակվող կապանցի գործարար Աշոտ Հակոբյանի նախաձեռնությամբ: Սա գործարարի 2-րդ խոշոր ներդրում է հարազատ քաղաքում` «Պրինց» ռեստորանային համալիրից հետո: Գործարարի որդիներն են իրենց վրա վերցրել ընտանեկան բիզնեսի վերահսկողությունը:

Կապանում հանդիսավորությամբ  բացվեց "Պրինց'' հյուրանոցային համալիրը

Հյուրերը ծանոթացան հյուրանոցի պայմաններին և առաջարկվող ծառայություններին: Շրջելով երկհարկանի նորակառույցում բոլորն էլ ընդգծեցին հետաքրքիր գունային լուծումները ու կահավորանքը: Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց և ողջյունեց հարազատ քաղաքում ներդրում անելու գործարարի պատրաստակամությունը:

Կապանում հանդիսավորությամբ  բացվեց "Պրինց'' հյուրանոցային համալիրը

Նորաբա հյուրանոցային համալիրը հոգևոր հովիվների ձեռամբ օրհնվեց։ Ընդհանուր առմամբ հյուրանոցը իր այցելուներին առաջարկում է 17 սենյակներ երկտեղանոցից մինչև լյուքս կոչվող համարներով : Լողավազանի, խաղասրահի, շոգեբաղնիքի կառուցումը ընթացքի մեջ է: Սպասարկման որակն էլ հավաստիացնում են, որ կհամապատասխանի արդիական չափանիշների:ՆՄ