Սովորում ենք անգլերեն խաղալով

Spread the love
Սովորում ենք անգլերեն խաղալով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորող Մարիամ Աղայանը չնայած դեռ ուսանող է, բայց արդեն փորձում է իր սովորածը մանուկներին փոխանցել։ Այս տարի Դեյվս բարեգործական հիմնադրամի ֆինանսավորած 54 ծրագրերից մեկն էլ նրանն էր։ Շահելով «Խաղ ուղղության» ծրագիրը 2-րդ կուրսի ուսանողուհին շտապեց հայրենիք։ Երիտասարդ ուսուցչուհու նպատակն է փոքր ինչ հետաքրքիր դարձնել դպրոցականների առօրյան։ Նրա խոսքով արդեն հասցրել են ընկերանալ։

Սովորում ենք անգլերեն խաղալով

Ծրագիրը բաղկացած է 3 մասից։ Երեխաները զբաղվում են սպորտով, նկարչությամբ, սովորում խոսել անգլերեն։ Վովան և Շանթը կիսվեցին օտար լեզվի գիտելիքներով և իրենց մասին պատմեցին հենց անգլերեն։

Սովորում ենք անգլերեն խաղալով
Սովորում ենք անգլերեն խաղալով

Այս ընթացքում երեխաները ձեռք են բերում նաև համակարգչային գիտելիքներ։ Ծրագիրը մեկնարկել է հունիսի 20-ից և կտևի մինչը հուլիսի 12-ը։ Օժանդակել են նաև Կապանի քաղաքապետարանը և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը։

Լիլիթ Գևորգյան