Կապանցի 12 ընտանիքներ անցան հանրապետական փուլ

Spread the love
Կապանցի 12 ընտանիքներ անցան հանրապետական փուլ

Սյունիքի տարբեր տարածաշրջաններից ժամանած երեսուներկու ընտանիքների Կապանի համար երեք միջնակարգ դպրոցի դաշտում է համախմբել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» 2014 մրցույթի մարզային փուլին մասնակցելու նպատակը: Ողջունելով ընտանիքներին մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը ազնիվ պայքարում հաղթելու հաջողություն մաղթեց:Իր հերթին նշելով, որ կազմակերպիչները ամեն ինչ արել են մրցումները հնարավորինս առանց թերությունների անցկացնելու համար:
Մրցումները անցկացվում են 6 մարզաձևից :Պայքարը թեժ է` հաղթելու ցանկությունը մեծ: Ընտանիքները միավորներ վաստակելու համար ոչինչ չէին խնայում:
Սոնա Մկրտչյանը արդեն երկրորդ տարին է մասնակցում է ավանդույթ դարձած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին: Ասում է առողջ կենսակերպի ու ընտանիքը համախմբելու միջոց է:Նախորդ տարի քաղաքային փուլում 3-րդ հորիզոնական են զբաղցրել ,այս տարի մեկ քայլ առաջ են եկել ու ակնկալում են բարելավել իրենց արդյունքները :
Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճելու համար մրցասպարեզ են դուրս եկել տարածքային փուլի մեկից երրորդ տեղերը զբաղեցրած չորս տարիքային խմբերի ընտանիքները : Ռուզաննա Հովհաննիսյանի ընտանիքը առաջին տարիքային խմբից էր:
Քաջարանից Անին է ծնողներին խնդրել, որ մասնակցեն մրցույթին :Ասում է տանը մարզվել են:
Տարեցտարի մրցույթը մարզում մեծ ճանաչում է գտնում: Թե տարածքային, թե մարզային փուլրում ընտանիքիների թիվը այս տարի ավելացել էր: Թեժ ու լարված պայքարի արդյունքում 4 տարիքային խմբերում հանրապետական փուլի ուղեգրեր նվաճեցին 12 ընտանիքներ ,բոլորն էլ Կապանի տարածաշրջանից: Հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում նրանք հարյուրավոր ընտանիքների հետ կվիճարկեն հաղթողի տիտղոսը :
ՆՄ