«ԶՊՄԿ\’\’ՓԲԸ-ի պատմության մեջ Նիլ Ստիվենսոնը 12-րդ գլխավոր տնօրենն է

Spread the love
"ԶՊՄԿ''ՓԲԸ-ի պատմության մեջ Նիլ Ստիվենսոնը   12-րդ գլխավոր տնօրենն է

Հայաստանի առաջատար հանքարդյունահանող « Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետրիական ընկերության պատմության մեջ նոր էջ է գրվում. նոր տնօրենի նշանակումով: 2014-թվականին կոմբինատի բաժնետերերի տարեկան ժողովում որոշում է կայացվել կառավարման համակարգում փոփոխություններ կատարել` ինչի արդյունքում էլ ստեղծվել է նոր մարմին` ձեռնարկության խորհուրդ:Խորհրդի նախագահի պաշտոնը վստահվել է արդյունաբերական հսկայի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:

"ԶՊՄԿ''ՓԲԸ-ի պատմության մեջ Նիլ Ստիվենսոնը   12-րդ գլխավոր տնօրենն է

Հունիսի 27-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունում աշխատակազմին տեղեկացվեց սպասվելիք փոփոխությունների մասին ու այսօր արդեն կոմբինատի գլխավոր բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Հայլը Քաջարանում էր` նոր տնօրենին աշխատակիցներին ներկայացնելու նպատակով: Ողջունելով գործընկերներին Թոմաս Հայլը իր գոհունակությունը հայտնեց տարիների համատեղ աշխատանքի համար և կատարված փոփոխության անհրաժեշտության մասին բարձրաձայնեց:
«Զանազան քննարկումների արդյունքում մենք եկանք միասնական եզրահանգման, որ ընկերության ռազմավարական հարցերը և օպերատիվ աշխատանքը ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում պետք է կիսենք»,-ասաց նա :

"ԶՊՄԿ''ՓԲԸ-ի պատմության մեջ Նիլ Ստիվենսոնը   12-րդ գլխավոր տնօրենն է

Նորաստեղծ կառավարման մարմնի ղեկավարումը փորձառու, ձեռնարկության գործունեության քաջատեղյակ մարդ պետք է ստանձներ, նշեց «Քրոնիմետի» գործադիր տնօրեն և խորհուրդը չէր կարող ունենալ այլ նախագահ Մաքսիմ Հակոբյանից բացի: Բաժնետերերը գնահատում են լավ տնօրենին ձեռքսեղմում և ասում է Թոմաս Հայլը:
Թոմաս Հայլը ներկաներին հորդորեց ջերմ ընդունել իրենց նոր գործընկերոջը և վստահեցրեց, որ նոր տնօրենը ունի բոլոր բաժնետերերի, խորհրդի անդամների աջակցությունը: Նիլ Ստիվենսոնը իր հերթին ընդգծեց, որ ուրախ է հանդիպման համար և հարուստ պատմություն ունեցող ձեռնարկության ղեկավարի պաշտոնը ստանձնում է մեծ պատասխանատվությամբ :

Մաքսիմ Հակոբյանը աշխատակիցներին խորհուրդ տվեց նոր տնօրենի կողքին լինել :Ձեռնարկության զարգացումն ու հետագա առաջընթացը մենք բոլորս միասին պետք է ապահովենք ասում է նա և յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ հենց իրենից է կախված այն: Պետք է միասնական լինեք ու ցանկացած հարց էլ քննարկման արդյունքում փոխադարձ համաձայնությամբ պիտի լուծվի :

Տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում կոմբինատի գլխավոր տնօրենի ոչ արտադրական հարցերով առաջին տեղակալ է նշանակվել Նարեկ Ամբարյանը,իսկ վարչական տնօրենի պաշտոնը ստանձնել է Վահե Հակոբյանը:

Նիլ Ստիվենսոնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ թվով 12-րդ տնօրենն է:
ՆՄ