Նրանց ճակատագրերն անհայտ են

Spread the love
Նրանց ճակատագրերն անհայտ են

Ինչպես հանրապատության տարբեր քաղաքաներում, Կապանում ևս անհայտ կորած ազատամատիկների հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ, Բաղաբուրջի հուշահամալիրում անհայտ կորած ազատամարտիկների խաչքար-հուշարձանին թարմ ծաղիկներ դրվեցին։ Միջոցառումը շարունակվեց Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում։ «Բազմաթիվ ռազմիկներ և խաղաղ բնակիչներ այսօր հուշ են, ընդհատված կենսագրություն, բայց սպասում ու հավատ»,- այս կարծիքին են նրանց գործը շարունակողները։

Նրանց ճակատագրերն անհայտ են

Նրանց հոգին անմահ է, գործը անավարտ։ Քիչ էին նրանք, բայց դա էլ հերիք էր։ Գնացին ու մեծ հոգսեր թողեցին ընտանիքի ուսերին, սակայն գնացին գիտակցելով, որ հայրենիք են պաշտպանում։ Մենք պարտավոր ենք խոսել պայծառ ու հերոսական ճակատագրեր ունեցող այս մարդկանց մասին,- ասում է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակաակն կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրանց ճակատագրերն անհայտ են

Եթե զոհված ազատամարտիկների հարազատները սփոփվում են այն մտքով, որ իրենց զավակը կամ ամուսինը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ընկել է մարտի դաշտում, ապա հայրենիքի նվիրյալներ այս 18 կապանցիների ճակատագրերը անհայտ են մինչ այսօր։ Դա ավելի է պարտավորեցնում հիշելու նրանց, հավատալու, որ մի օր կլսվի նրանց տուն վերադառնալու բաղձալի լուրը։

Նրանց ճակատագրերն անհայտ են
Նրանց ճակատագրերն անհայտ են

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս անհայտ կորած սյունեցի մի շարք ազատամարտիկների շնորհվեցին մարտական ծառայության մեդալներ, որոնք ստացան հարազատները։ Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով։

Նրանց ճակատագրերն անհայտ են

Լիլիթ Գևորգյան