«Դանդիի տնօրենից վիրավորվել եմ»

Spread the love

"Դանդիի  տնօրենից  վիրավորվել  եմ"

«Ձեր կազմակերպությանը պատկանող տեխնիկական ջրատարի ջրընդունիչի սխալ վերակառուցման պատճառով Ողջի գետը հունից դուրս է եկել և քանդել Կապանի և տրածաշրջանի գյուղերի ոռոգման մայր ջրատարի հիմքերը և շարունակում է քանդել»: Սրանք « Ղափան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Օնիկ Աթայանի գրավոր նամակի առաջին տողերն են ուղղված Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին:
: Խոսքը վերաբերում է մարզկենտրոն և շրջակա գյուղերը ոռոգման ջուր հասցնող 530 մմլ-ոց 54կմ ձգվող մայր խողովակաշարի վթարային վիճակին: 12-րդ կմ-ում խողովակից ջուր է սկսել հոսել: Օնիկ Աթայանի խոսքով պատճառը Դանդի Կապանի ջրընդունիչն է, կառուցումից հետո խողովակաշարը ոչ միայն տեղաշարժվել, նաև դեֆորմացվել է , ինչը կարող է վթարի պատճառ դառնալ: Արդյունքում 650 ջրօգտագործողներ կզրվեն ոռոգման ջրից :

Օնիկ Աթայանը իր նամակում ընգծել էր՝ խողովակաշարը գտնվում է վթարային վիճակում: Նաև նշել,որ մանրամասն չի ներկայացնում, քանի որ ձեռնակրության մի խումբ աշխատակիցներ տեղում ուսումնասիրել ու նկարահանել էին: 20 օր է արդեն, բայց պատկերը գրեթե չի փոխվել :
Ամբողջ այս պատմության մեջ տնօրենին ավելի շատ վիրավորել են Դանդիի գլխավոր տնօրենի նամակի տողերը, որում մասնավորապես ասված էր. « Մինչև մեր կազմակերպությանը չներկայացնեք հիմնավորված փաստեր , մեր հասցեին մեղադրանքներ մի հնչեցրեք, քանի որ ըստ երևույթին ,ձեզ պես մարդկանց համար նորմալ երևույթ է դարձել մեղադչել Դանդիին» :
» Ես նորմալ նամակ էի գրել,իսկ ինքը. կարդացեք տեսեք ինչա պատասխանել: Իմ ու իրա մակարդակները նույնը չեն»,-ասում է Օնիկ Աթայանը:

"Դանդիի  տնօրենից  վիրավորվել  եմ"

Առայժմ ձեռքի տակ չունենք ընկերության արձագանքը: Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Թադևոսյանից տեղեկացանք,որ գլխավոր տնօրենը քաղաքում չէ:
Հերմինե Միքայելյան