Նոր ներկայացում Կապանի պետթատրոնում

Spread the love
Նոր ներկայացում Կապանի պետթատրոնում

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում նոր ներկայացման վերջին փորձերն են ընթանում։ Ամերիկյան խառնաշփոթ, այսպես է կոչվում կատագերգությունը։ Հետաքրքիր հանգուցալուծումներով և տեսարաններով փորձել ենք ներկայացնել ամերիկյան իրականությունը։ Այստեղ կարևոր չէ, թե ովքեր են անձինք, կարևորը մարդկային փոխհարաբերություններն են, -ասում է պիեսի հեղինակը։

Նոր ներկայացում Կապանի պետթատրոնում

Դերասանական կազմի համար այս ներկայացումը ևս փոփոխություն է։ Դրամատիկական ոճից անցում են կատարում կատագերգությանը, ինչի կարիքը դերասանների կարծիքով կապանցի հանդիսատեսը զգում է։

Նոր ներկայացում Կապանի պետթատրոնում

Դերասանները չցանկանալով ամբողջությամբ բացել սյուժեի փակագծերը կապանցի թատերասեր հանդիսատեսին հունիսի 30-ին հրավիրեցին դիտելու ներկայացման պրեմիերան։

Լիլիթ Գևորգյան