Իմ որդուն սպանել են

Spread the love
Իմ  որդուն  սպանել  են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մեղրու տարածաշրջանում տեղակայված Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության հասնելու գործով դատավարությունը: Նախորդ նիստի հետաձգման պատճառը մեղադրյալներին լրացուցիչ ցուցմունք տալու հնարավորություն ընձեռնելն էր:

Արտաշես Խաչատրյանը և Արթուր Միսակյանը ցուցմուքները գրավոր ներկայացրին,որոնց մեջ
մանրակրկիտ տարեթվերով ու ամսաթվերով հայտնում էին, թե երբ են զորակոչվել բանակ , ինչպես էր անցնում ծառայությունը և ինչ հանգամանքներում են ծանոթացել մահացած զինվոր Սարգիս Սահակյանի հետ : Տղաները իրենց ցուցմուքներում նշել էին,որ Սարգիս Սահակյանը դեպքի օրը լավ տրամադրություն է ունեցել և մտածում էր արձակուրդ գնալու մասին: Այդ օրը,երբ կրակոց են լսել, իրենց ասել են,որ Սագոյին հետախույզն է կրակել: Արթուր Միսակյանը իր խոսքում ընդգծեց, որ Կապանի ռազմական ոստիկանությունում նախաքննական ցուցմունքները հոգեբանական ճնշման տակ են գրվել:

Իմ  որդուն  սպանել  են

Հնչած ցուցմունքներից հետո մեղադրյալներին հարցեր ուղղեց տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված դատախազ Գագիկ Մայիլյանը: Վերջինս կատարված դեպքից հետո զանգել էր վկաներից մեկին և ուղղորդել,որ կեղծ ցուցմունքներ տա: Այս մասին նախորդ նիստերում մեղադրվող կողմը բազմիցս էր հնչեցրել:

Պաշտպան Անի Թորոսյանը նիստի ընթացքում նշեց՝ դատախազ Մայիլյանը կատարված սպանությունը փորձում է որպես ինքնասպանություն ներկայացնել և ակնհայտ զգացվում է՝ շահագրգռված է ,որ այս երկու տղաները նստեն,- ասում է:

Մեղադրյալների , տուժող կողմի և դատատախազի բորբոքված հարցադրումներից հետո Գագիկ Մայիլյանի ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվեց: Մեկ ժամ տևած ընդմիջումից հետո խարհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը մերժեց՝բացատրելով,թե բավարար հիմքեր չկան: Դատախազ Գագիկ Մայիլյանը մեղադրական ճառով հանդես գալու համար ժամանակ խնդրեց:
Մահացած Սարգիս Սահակյանի հայրը՝ Սեյրան Սահակյանի խոսքով իր որդուն սպանել են: Իմ տղան արձակուրդից հետո հնարավորություն ուներ բանակ չվերդառանալու, գաղտնի թոքաբորբ էր տարել,բայց ինքը ուզում էր ծառայել: Լսելով մեղադրյալներին, տեսնում եմ,որ ես տղաները անմեղ են,-ասում է:

Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 11-ին, ժամը 15-ին Գորիսում:
Հերմինե Միքայելյան