Ատեստավորման վերապատրաստումներ են անցնում ուսուցիչները

Spread the love
Ատեստավորման վերապատրաստումներ են անցնում ուսուցիչները

Արդեն 2 ամիս է կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում ընթանում են ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Այն անցկացվում է մասնաճյուղի մասնագետների կողմից։ Համապատասխան մասնագետ չունենալու դեպքում իրականացնում են դպրոցների լավագույն ուսուցիչները։ Պատմության և հասարակագիտության մասնագետ Լիլիթ Առաքելյանի խոսքով անդրադառնում են ինչպես դժվար դասավանդվող թեմաների համար մշակվող մեթոդներին, այնպես էլ երիտասարդ կադրերի պատրաստմանը։

Ատեստավորման վերապատրաստումներ են անցնում ուսուցիչները

Մոտ 200 ուսուցիչներ 3 խմբերով գրեթե բոլոր առարկաներից անցնում են 80 ժամյա վերապատրաստման դասընթացներ։ Ներառված են մասնագիտական առարկաների, հանրակրթական օրենքի և ՏՀՏ-ների ուսուցում։ «Այս սեմինարում նորարարություններ են մտցված, նախկին ավանդական դպրոցը համարյա չեմ տեսնում»,- ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։

Ատեստավորման վերապատրաստումներ են անցնում ուսուցիչները

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վերապատրաստման վկայականներ։ Նշենք որ կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում սա այս ուսումնական տարվա վերջին դասընթացն է։
Լիլիթ Գևորգյան