Նույնիսկ աղբարկղերի կափարիչներն են գողանում

Spread the love
Նույնիսկ աղբարկղերի կափարիչներն են գողանում

Քաղաքում տեղադրված պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամանների գլխին հերթական խաղն են խաղացել։ Տեղադրման օրվանից խեղճերը աչք չեն բացում: Պլաստիկի շշերից բացի հերիք չէ,որ այլ ծանություններ էլ են տանում՝ սննդի մնացորդներ, անպետք իրեր հիմա էլ իրենց արտաքին տեսքով հրապուրել են ինչ- որ մեկին, ով թաքուն գալիս գողանում է կափարիչները:

Շահումյան փողոցի գետափնյա հատվածում աղբատեղիների կողքին տեղադրված գրեթե բոլոր աղբամանների կափարիչները բացակայում են: Մեզ իրավունք չենք վերապահում ենթադրելու, թե ով է գողանում և ինչ նպատակով , համենայն դեպս, անընդունելի ու տգեղ երևույթը է:

Աղբահանության ծառայության տնօրենը փաստում է, որ կափարիչները շատ հեշտ են հանվում , սակայն չեն մտածել, որ բնակիչները նման քայլի կգնան:

Ուրբան հիմնադրամի , Քաունթերփարթի, ԵԱՀԿ-ի ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի համաֆինանսավորմամբ է մարզկենտրոնում իրականացվել «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը ու 90-ից ավելի պլաստիկ շշերի աղբարկղեր են տեղադրվել:
ՆՄ