Ծանրամարտում ևս ունեցանք հաջողություններ

Spread the love
Ծանրամարտում ևս ունեցանք հաջողություններ

Մարզկենտրոնի պատանիները սպորտում գրանցեցին հերթական հաղթանակը։ Այս անգամ հարուստ ավարով վերադարձան ծանրամարտիկները։ Քաջարանի մանկապատանեկան դպրոցի թիմի կազմում հանդես եկող կապանցի մարզիկները Արմավիրում մասնակցեցին «Սարդարապատի հերոսամարտի գավաթ» ծանրամարտի բաց առաջնությանը։ 4 մասնակիցներից 3-ը երկամարտում գրանցեցին լավագույն արդյունքներ և գրավեցին առաջին տեղը։ Մարզիկները նշում են, որ տարեց տարի ավելացնում են ծանրաձողի քարերը և փորձում ավելիին հասնել։

Ծանրամարտում ևս ունեցանք հաջողություններ
Ծանրամարտում ևս ունեցանք հաջողություններ

Բայց միայն տղաները չէ, որ հաջողությունների են հասել այս մարզաձևում։ Շատերին ամնատչելի թվացող ծանրաձողը այս աղջիկների համար սովորական է դարձել։ Երկաթախաղի ձգողականությունը ավելի զորեղ գտնվեց, քան ծնողների հանդիմանությունը,- ասում են աղջիկները։

Ծանրամարտում ևս ունեցանք հաջողություններ
Ծանրամարտում ևս ունեցանք հաջողություններ

Մարզիկների գրանցած հաջողություները անհամեմատելի են մարզադպրոցի պայմանների հետ։ Ջարդված հատակ, կիսատ-պռատ մարզագույք. այս պայմաններում են մարզվում ծանրամարտիկները։ Մարզչ Կարեն Հարությունյանի խոսքով բազմիցս դիմել է տարբեր ատյաններ, բայց արդյունքն մինչ այսօր անտեսանելի է։

Ծանրամարտում ևս ունեցանք հաջողություններ

Մարզիչը նաև նշեց, որ Հայաստանի պատանեկան առաջնությունում արժանացել են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։ Դա հնարավորություն կտա հանդես գալ պատանիների ազգային հավաքականում, որը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը։

Լիլիթ Գևորգյան