Իրենց իսկ ծնվածից հրաժարվում են

Spread the love
Իրենց  իսկ  ծնվածից հրաժարվում  են

Ծնողները հրաժարվում են իրենց իսկ երեխաներից,-ցավալի,բայց իրականությունը բնորոշող նախադասությամբ սկսեց իր խոսքը Կապանի համար երեք հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը: Խնդիրը իրականում ավելի խորն է ,քան պատկերացնում եք: Հատուկ կարիքավոր երեխան ապրելու, կրթվելու աշխատելու և ամուսնանալու իրավունք ունի:

Պատճառները տարբեր են, իսկ դրանցից գլխավորն այն է,որ ծնողների մի մասը այդպես էլ չցանկանալով հավատալ,որ իրենից հաշմանդամ երեխա է ծնվել, ամաչելով պարզապես նախընտրում է մոռանալ նրա գոյության մասին: Ռիտա Դավթյանը սեփականա մաշկի վրա է զգացել, թե ինչպես է մտավոր , լսողության կամ այլ խնդիրներ ունեցող երեխայի ծնողը չի ցանկացել անգամ իրեն լսել : Չնայած , որ երեխաներից շատերը տարիների ընթացքում ոտքի են կանգնում, ինքնուրույն կյանքով ապրում :

հատուկ կարիքվոր երեխաներից հրաժարվելու՝ պատճառները տարբեր են ֆինանսական, արտերկրում գտնվելու, հարմարավետությունից չհրաժարվելու :Արդյունքը մեկն է՝ երեխան անգամ օրենքով սահմնաված 23 տարեկան դառնալուց հետո տեղ չունի գնալու:Ստիպված արհեստներ է սովորում, բայց որտեղ պետք է գիտելիքները կիրառի: Ապերլու ու աշխատելու հարցերն են առաջ գալիս: Ծնողն է ձեռ քաշել,մենք էլ նույնը անենք,-ասում է Ռիտա Դավթյանը:

Չեմ կարող ասել ,որ բոլոր ծնոնղերն են այդպիսին,-ասում է Ռիտա Դավթյանը: Օրինակելիները ևս կան: Տնօրենը դրական միտում է նկատում: Նախկինի պես չէ, հիմա կամաց-կամաց սկսել են տեր կանգնել ու չամաչել հասարակության զննող հայացքներից ու կարծիքից:
Այս պահին կրթահամալիրը 128 սան ունի: Մեծ մասը Կապանից է: Այն երեխաներին ,ովքեր հետ գնալու , թեկուզ ամառը տանը անցկացնելու հնարավորություն չունեն, ստիպված նախկին էլեկտրոն ճամբարի տարածք են տանում: Ոչ թե ջամբար է ,այլ մեր գործունեկությունն ենք շարունակում,-ասումէ Ռիտա Դավթյանը: Իսկ դրա համար ևս միջոցներ են պետք:
Հերմինե Միքայելյան