Դասախոս և ուսանող մեկ բեմում

Spread the love
Դասախոս և ուսանող մեկ բեմում

Երիտասարդ դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանի համար ավանդույթ է դարձել ամեն տարի հանդես գալ երաժշտական կատարումներով: «Կարծես տարիների ընթացքում ձևավորվել է իմ փոքրիկ լսարանը և նրանց առաջ պարտավորված եմ զգում ներկայանալ նոր համերգային ծրագրով: Իսկ այսօր առավել քան ուրախ եմ»,- ասում է Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոսը:

Դասախոս և ուսանող մեկ բեմում

Նոտաները երաժիշտների մատների նուրբ շարժումներից իրար էին հյուսվում և որպես մեղեդիներ հասնում հանդիսատեսի ականջին։ Դասական երաժշտության սիրահարներին կատարողները հնարավորություն տվեցին ճաշակելու հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Եթե ցանկանում ես, որ հանդիսատեսդ զգա մատուցածդ երաժշտությունը, պետք անկեղծ լինես նրա հետ, իսկ աշխատանքիդ արդյունքը զգում ես, երբ տեսնում ես հանդիսատեսի հանգստությունը,- ասում է դաշնակահարուհին։

Դասախոսի կողքին իր կատարումներով առանձնացավ նաև ուսանողը։ «Վերածնունդ միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դիպլոմակիր Արկադի Անդրեասյանից դեռ մեծ սպասումներ ունենք։ Կարծում եմ 2տ հետո նա պետք է հանրապետությունում ճանաչված լինի»,- ասում է Արվեստի պետական քելեջի տնօրենը, իսկ եիտասարդ դաշնակահարուհուն շնորհակալություն հայտնում հայրենի քաղաք վերադառնալու համար։

Դասախոս և ուսանող մեկ բեմում

Հանդիսատեսների ծափահարություները և անկեղծ գրկախառնությունները վկայեցին, որ դասական երաժշտության ծարավը կապանցի հանդիսատեսը ինչ որ չափով հագեցրեց։

Լիլիթ Գևորգյան