Մի դարդից էլ պրծանք

Spread the love
Մի  դարդից  էլ պրծանք

Ապագա բանասերները, թարգմանիչներն ու լեզվաբանները ռուսաց լեզվի քննասենյակից դուրս են գալիս թեթևացած: Միասնական վերջին փորձությունը ևս հաղթահարված է : Հայտագրված 18 դիմորդները մեկ մարդու պես նրեկայացել էին: Հանգիստ ու անկաշկանդ մթնոլորտում, առանց շտապելու ապագա ուսանողները դուրս էին գալիս ժպիտն ու խաղաղությունը դեմքներին: Քանիսին ես կարողացել պատասխանել և որոնց վրա ես շատ չարչարվել հարցերին դիմորդները առանց երկմտելու էին պատասխանում:

Միասնական քննությունները ավարտվեցին , մնում է սպասել ցուցակներին՝ վերջնականապես պարզելու, թե ում ծնողների երկար ու բարակ տարիների չարչարանքը իզուր չանցավ կամ ուսումնատենչ քանի երիտասարդի նպատակները իրականություն դարձան: Այն որ տարեցտարի դիմորդների թիվը պակասում է,այս անգամ մոտ 2000-ով , հաստատում են քննական կենտրոնների ղեկվարաները: Իսկ ընդհանուր առմամբ այս տարի կոնկրետ ռուսաց լեզվից միասնական քննություն հանձնողների թիվը հանրապետությունում 916 է: Մեծ մասը որպես օտար լեզու նախընտրել է անգլերենը:
Hermine Miqayelyan