Մեծարում էին խորհրդային միության հերոս, հայրենիքի նվիրյալ զավակ Հունան Ավետիսյանին

Spread the love
Մեծարում էին խորհրդային միության հերոս, հայրենիքի նվիրյալ զավակ Հունան Ավետիսյանին

Քաղաքի կենտրոնում տարածված փողային նվագախմբի հնչյունները խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկն են ազդարարում: Փոքր-ինչ այն կողմ իր խիստ հայացքով հերոսի արձանն է , որպես կենդանի վկա, կարծես ,հսկում է իր շուրջը համախմբվածներին: Հերոսին վայել արժանապատվությամբ պատվո պահակ են կանգնել մերօրյա հայրենիքի պաշտպանները:

Մեծարում էին խորհրդային միության հերոս, հայրենիքի նվիրյալ զավակ Հունան Ավետիսյանին

Մեծ հայրենականի ու արցախյան պատերազմի վետերանները, Հունան Ավետիսյանի հարազատները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հյուրերը գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակ խոնարհեցին հերոսի արձանին:
Ազգի նվիրյալի՝ Հունան Ավետիսյանի հոբելյանի արթիվ պաշտպնության նախարարության պատվերով ֆիլմ է նկարահանվել:

Մեծարում էին խորհրդային միության հերոս, հայրենիքի նվիրյալ զավակ Հունան Ավետիսյանին

«Անմահության բանաձև» է վերնագրված մի պարզ պատճառով. խորհրդային միության հերոսը հայրենիքի ու ազատության համար մղված մարտերում գիտակցորեն իր կյանքն է զոհել:
Բազմազգ խորհրդային բանակում հայ զինվորները աչքի են ընկել իրենց արիությամբ, իսկ Հունան Ավետիսյանը ընդգրկվելով 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում՝ մասնակցելով Հյուսիսային Կովկասի պաշտպանությանն ու Նովոռոսիսկի ազատագրմանը քաջի մահով ընկավ: Նրա սխրանքը ,սակայն, անմահ է :

Մեծարում էին խորհրդային միության հերոս, հայրենիքի նվիրյալ զավակ Հունան Ավետիսյանին

«Անմահության բանաձևը» մի ամբողջ պատմություն է մանկությունից մինչև քաջագործություն: Ավագ սերժանտի մասին պատմող տեսաֆիլմը կյանքի է կոչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորության շնորհիվ:
Ֆիլմում ներկայացվող դրվագները և պատերազմի դաշտից էին և հերոսի հայրենի Ծավ գյուղից և ընտանիքից: Մեկ ժամ տևած ֆիլմը ավարտվեց: Դահլիճում տիրող քար լռությունը ծափահարությունների տարափից խախտվեց:
«Անմահության բանաձևի» ցուցադրությունից հետո բեմը տրամադրվեց ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներին, բարերարներին ու Հունան Ավետիսյանի որդուն՝ Հենզել Ավետիսյանին: Խորհրդային միության հերոսի 100-ամյակին նվիրված միջոցառումներին աջակցողները խրախուսվեցին պատվոգրերով, պաշտպանության նախարարի անունից նաև գեներալ- լեյտենանտ Մուրազ Սարգսյանը մեդալներ հանձնեց :
Հայրենական մեծ պատերազմ մեկնած հայորդիներից 19 հազար 64 սյունեցիներ էին: Նրանցից շատերը չվերադարձան իրենց հարազատների գիրկը: Այդ հերոսների օրինակը մեր գոյատևման երաշխիքն է,- ասում է Մուրազ Սարգսյանը ու հենց նրանց օրինակը աչքի առաջ պետք է ունենան այսօրվա զինվորները:
Հենզել Ավետիսյանի Հունան Ավետիսյանի որդու խոսքը հակիրճ էր: «Հպարտ եմ ,որ նման հայր եմ ունեցել,թեպետ նրան չեմ հիշում ու ընդամենը 2 ամսական էի ,երբ նա մեկնեց ռազմաճակատ:
Միջոցառմանը ներկա էր նաև հերոսի ծոռը: Ով հիմա ծառայում է հայոց բանակում :
ՆՄ