Ավարտվեց ամառային ճամբարը

Spread the love
Ավարտվեց ամառային ճամբարը

Ավարտվել է ուսումնական տարին, բայց թիվ 13 հիմնական դպրոցում աշակերտները ավելի քան 20 օր շարունակում էին օրվա մի մասը դպրոցում անցկացնել: Երեխաների հանգիստը հիշարժան դարձնելու համար Ջինիշյան հիշատակի հիմնադրամը իր հերթական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ամառային ճամբար: Ինչպես երեխաներն են ասում, սա իրենց համար նոր գիտելիքներ ստանալու, միմյանց ավելի լավ ճանաչելու հիանալի հնարավորություն էր:

Ավարտվեց ամառային ճամբարը

«Խաղա ազնիվ» այս կարգախոսով էին առաջնորդվում մասնակիցները: Վերջիններիս պատասխանատվությունն ու պարտաճանաչությունը ավելի էր ոգևորում կազմակերպիչներին: Իսկ այդ պարագայում լավ արդյունքի չհասնել ուղղակի անհնար էր: “Ոչ միայն սովորեցրինք, այլև սովորեցինք”,- խոստովանում են պատասխանատուները:

Ավարտվեց ամառային ճամբարը

“Խաղի միջոցով գիտելիքներ ձեռք բերեցիք, սովորեցիք տարբեր արժեքներ”,- այս կարծիքին էր դպրոցի տնօրինությունը: Ողջունելով նման ծրագրերի նախաձեռնումը, այն համարվեց դպրոցի ուսումնադսատիարակչական աշխատանքները լրացնող: Տնօրենը հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի:

Ամառային ճամբարի փակումը նշանավորվեց սովորածն ամփոփելով և տորթի համտեսով:

Լիլիթ Գևորգյան