Գարշհոտությունը տարածվել էր մարզկենտրոնի մի շարք փողոցներում

Spread the love
Գարշհոտությունը տարածվել էր մարզկենտրոնի մի շարք փողոցներում

Օրերս քաղաքի տարբեր փողոցներում կարելի էր տեսնել ճանապարհներով հոսող կոյուղաջրեր ու տարվա այս եղանակին զգալ գարշահոտություն։ Հայջրմուղկոյուղու Կապան տեղամասի աշխատակիցները մի քանի օր է վերացնում են անցանկալի հետևանքները։ Կոյուղու խցանումները առաջանում են ինչպես բնական երևույթների, այնպես էլ մարդկանց անփութության հետևանքով,- ասում են աշխատակիցները։

Գարշհոտությունը տարածվել էր մարզկենտրոնի մի շարք փողոցներում

Քաղաքի ընդհանուր կոյուղին ևս խցանվել է։ Աշխատակիցները առավոտվանից փորձում են վերացնել նաև այդ վթարը։ Վերջիններս չնայած ասում են, որ աշխատանքներն ավարտելուց հետո մաքրում են նաև տարածքը, բայց քաղաքացիները հաճախ դժգոհում են գարշահոտությունից։

Գարշհոտությունը տարածվել էր մարզկենտրոնի մի շարք փողոցներում

«Ինչ ասես որ չեն լցնում՝ երեխայի տակդիրներից մինչև պլաստիկե շշեր։ Ամռան ամիսներին այս ամենին ավելանում են նաև բանջարեղենի մնացորդները». Այս երևույթն է ջրմուղագործներին առավել վրդոհմունք պատճառում. «Բնակիչները միայն պահանջում են, բայց չեն գիտակցում, որ դրանում նաև իրենց մեղավորությունը կա»,-ասում են աշխատակիցները և հորդորում մաքուր պահել կոյուղու ցանցը։

Լիլիթ Գևորգյան