Արտակ Բուդաղյանը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել նիստին

Spread the love
Արտակ  Բուդաղյանը  առողջական  խնդիրների  պատճառով  չէր  ներկայացել  նիստին

Արտակ Բուդաղյանը մեղադրվում է այն բանի համար,որ իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով , որ նախորդ տարվա հունիսի 1 ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել՝ նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին , նրանց մեջ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում .նույն օրը ժամը 23-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիսի Դավիթ-բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ իր հետ նախապես վերցնելով իր անվամբ գրանցված որսորդական հրացանը, իջնելով ավտոմեքենայից .սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Գործը դատարան է ուղարկվել այս տարվա մայիսի 27-ին: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում հունիսի 19 կայանալիք նիստը, սակայն, հետաձգվեց : «Պատճառը մեղադրյալ Արտակ Բուդաղյանի բացակայությունն էր: Վերջինս վիրահատվել և ստացիոնար բուժում է ստանում»,- ասում է պաշտպան Հայկ Ալումյանը :

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի չորսին:
Հերմինե Միքայելյան